Category Archives: ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐՏԻ 16, ԹԵ՞ 18 — 2020-1

Մոսկվայի 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրի ստորագրման ժամկետների շուրջ

Արարատ Մ. Հակոբյան
Մոտենում է Հայաստանի ու հայ ժողովրդի պատմական ճակատագրում աղետալի հետևանքներ ունեցած Մոսկվայի՝ 1921 թ. ռուս-թուրքական «բարեկամության և եղբայրության» պայմանագրի 100-ամյա տարելիցը:

ԳԱՐԵԳԻՆ ՍՐՎԱՆՁՏՅԱՆՑ ԵՎ ՍԱԴԵՂ ՀԵԴԱՅԱԹ — 2019-4

Ազգագրության և բանագիտության հայ և պարսիկ ռահվիրաների գործունեության համեմատական քննություն

Անահիտ Ի. Յահյամասիհի
Հայ իրականության մեջ Գարեգին Սրվանձտյանցն առաջինն էր, որն իր հետևողական աշխատանքով ոչ միայն հավաքեց ու գրի առավ ժողովրդական բանահյուսությունը, այլև դրեց նրա գիտական ուսումնասիրության հիմքերը:

 

ՄԱԴԱԳԱՍԿԱՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՂՈՒԹ ՍՏԵՂԾԵԼՈՒ 1925-1926 ԹԹ. ԾՐԱԳԻՐԸ — 2019-2

Եվ հրեական հարցի լուծման 1940-ական թթ. «Մադագասկարյան նախագիծը».  համեմատական քննություն

Էդիտա Գ. Գզոյան
Ազգերի լիգայն կարեւոր դերակատարություն ունեցավ հայ գաղթականներին վերաբնակեցնելու եւ հայկական Սփյուռքի ձեւավորման գործում: 1925-ի1926 թթ. նրա նախաձեռնություններից մեկը հայ գաղթականներին Մադագասկարում բնակեցնելու ծրագիրն էր, որը նախատեված էր որպես այլընտրանք՝ Խորհրդային Հայաստանում հայերի բնակեցման այսպես կոչված՝ Երեւանյան ծրագրին:

ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՇՏԱՐԱՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ — 2019-1

Արարատ Մ. Հակոբյան
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի անզուգական կերպարի մեծությունը դրսևորվել է ոչ միայն նրա կերտած կոթողային ստեղծագործությունների, այլև հասարակական-քաղաքական բուռն գործունեության մեջ: Այդ իրողության դրսևորումներից մեկը եղավ այն, որ 1921 թ. Փետրվարյան ապստամբության կապակցությամբ նա իր պարտքը համարեց Թիֆլիսից մեկնել Երևան՝ հաշտեցնելու դիմակայող ուժերին՝ ապստամբներին և բոլևիկներին:

ԻՆՉՊԵ՞Ս ՀԻՇԵԼ ԵՎ ՈԳԵԿՈՉԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻՆ — 2018-3

Թեսսա Ա. Հոֆման (Գերմանիա)
Ցեղասպանության բազմաթիվ վերապրածներն ու նրանց հետնորդները կարողանում են միայն ապաստան երկրում ի մի բերել կորուստները և ոգեկոչել իրենց զոհերին: Այդպես է, օրինակ, Գերմանիայում ապրող բազում հայերի դեպքում: Ուրեմ ի՞նչը և ինչու՞ պետք է հիշվի և ամենից առաջ՝ ինչպե՞ս:

ՀՈՒՅՆԵՐԻ ԱՐՏԱՔՍՈՒՄԸ ՍՏԱՄԲՈՒԼԻՑ 1964 ԹՎԱԿԱՆԻՆ — 2018-2

Ռուբեն Հ. Մելքոնյան
Ինչպես հայտնի է, Օսմանյան կայսրության պատմությունը լի է քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ իրականցված պետական հալածանքի, խտրականության, ունեզրկման, կոտորածների և ցեղասպանությունների օրինակներով: Հատկապես երիտթուրքերի կառավարման տարիներին է՛լ ավելի ցայտուն էր դարձել երկիրը միատարր, այն է՝ թուրք իսլամական դարձնելու մոլուցքը:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԵՎ ՍԱԴՐԻՉ-ԴԱՎԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1920-1922 ԹԹ. — 2018-2

Վանիկ Հ. Վիրաբյան
Մեզանում որոշ չափով լուսաբանված է թուրք-մահմեդական գործակալների և լրտեսների գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, սակայն Հայաստանի խորհրդայնացմանը հաջորդած ժամանակահատվածի մասին մեր հասարակությունը բավարար չափով իրազեկված չէ:

ԿԱՐԵՆ ՅԵՊԵԻ ՓՐԿԱՐԱՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ։ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅԱՑՔ — 2018-1

Աշոտ Ն. Հայրունի
Հոդվածի առաջին մասում, որը հրատարակվել է «Վէմ» հանդես նախորդ համարում, լուսաբանվել է հայ ժողովրդի նվիրյալ, մեծ մարդասեր Կարեն Յեպեի գործունեության առաջին շրջանը:

Հոդվածի երկրորդ մասում լուսաբանվում է աշխարհամարտի ընթաց քում և դրանից հետո Յեպեի իրականացրած համալիր հայափրկիչ գոր ծունեությունը, որի կենտրոնավայրն արդեն Հալեպն էր:

Ա. ՄԻԿՈՅԱՆ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ-ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ — 2017-4

Արարատ Մ. Հակոբյան
Վերջին շրջանում մեզանում աշխույժ քննարկումների նյութ են դարձել խորհրդային ժամանակաշրջանի հայազգի բոլշևիկ գործիչների՝ Ա. Ամիրյանի, Ս. Կասյանի, Ա. Միկոյանի և մյուսների անունով կոչվող փողոցները, արձանները, հուշատախտակները անվանափոխելու կամ նորերի տեղադրման հարցերը: Հանրային և նույնիսկ իշխանական մակարդակ նե րով բանավեճի պատճառ դարձած նման թեմաներից մեկն էլ խորհրդային ականավոր կուսակցական-պետական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը Երևանի կենտրոնում տեղադրելու հարցն է:

ԿԱՐԵՆ ՅԵՊՊԵԻ ՓՐԿԱՐԱՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ: ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅԱՑՔ — 2017-4

Աշոտ Ն. Հայրունի
Չնայած Կարեն Յեպպեի և ավելի քան երեք տասնամյակ անընդմեջ նրա իրականացրած հսկայածավալ աշխատանքների մասին թե՛ եվրոպական և թե՛ հայ իրականության մեջ բազմաթիվ անդրադարձներ են եղել, հրատաrակվել են արժեքավոր գրքեր և այլ ուսումնասիրություններ, այնուհանդերձ այդ մեծ մարդասերի և հայանվեր գործչի բազմաշերտ և բազմախորք գործունեության լուսաբանումը դեռևս կարիք ունի ամբողջացման: