Category Archives: ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ ԴԱՍԻ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՍՈՂԱԿԱՆԱՑՄԱՄԲ՝ PowerPoint-ի միջոցով – 2018-1

Սմբատ Խ. Հովհաննիսյան
Արդյունավետ ուսուցման կարևորագույն գործընթացներից մեկը ուսումն առողների (աշակերտ(ներ), ուսանող(ներ) և այլն) ներգրավ վածության և գիտելիքների ներդաշնակության ապահովումն է: Այս համա տեքստում վերջին տասնամյակում հատկապես կարևորություն է ստացել արդյունավետ ուսուցման ապահովումը նորագույն տեխնոլոգիաների միջոցով:

ՎԱՉՈՒՏՅԱՆՆԵՐԻ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՏԱՆ – 2018-1

Տիգրան Մ. Պետրոսյանց
12-րդ դարի երկրորդ կեսին հայկական զինուժի միավորում է տեղի ունեցել, ստեղծվել է հայկական բանակ, որի ղեկավարներից առանձնացել է Սարգիս Մեծ Զաքարյանը: Նա ճկուն քաղաքականության շնորհիվ իր ձեռքն է վերցրել հայկական զինուժի ընդհանուր հրամանատարությունը: Երբ 1178-ին Գեորգի Գ-ի դեմ ապստամբելու պատճառով Վրաց թագավորը «հրամայեաց ջնջել զյիշատակ ազգին Օրբէլեանց … ի Վրաց աշխար հին», Օրբելյանների տոհմը սրի է քաշվել և զրկվել վրացական բանակի հրամանատարությունից ու Լոռիում ունեցած կալվածքներից:

ԲԱԲԵԼՈՆԱԿԱՆ ՍԱՏՐԱՊՈՒԹՅՈՒՆՆ ԱՔԵՄԵՆՅԱՆ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ – 2017-4

Հովհաննես Գ. Խորիկյան
Մ. թ. ա. 545-539 թվականներին` արևելաիրանական և միջինասիական տարածքների նվաճումից հետո, պարսիկներն անմիջապես ձեռնամուխ են լինում Բաբելոնիայի գրավմանը: Համաձայն Քսենոփոնի` մ. թ. ա. 539 թվականին ասորեստանցիներին և բաբելոնացիներին նվաճում է Կյուրոս Բ-ն1, որը նույնանում է Դիոդորոս Սիկիլիացու Նինոսին: Ընդ որում, «Կյուրոպեդիա»-ում Կյուրոսի կողմից Ասորեստանի նվաճումը որոշակիորեն համապատասխանում է Հերոդոտոսի «Բաբելոնիայի լոգոսին»` պատմությանը:

ԱՍՈՐԵՍՏԱՆԻ ԱՆԿՄԱՆ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԵՎ ՍԵԲԵՈՍԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ – 2017-4

Ռուսլան Ա. Ցականյան
Մ. թ. ա. VII դարի վերջին քառորդում սկսված ասուրաբաբելոնյան հակամարտությունը շատ արագ վերածվեց ասուրական և հակաասուրական խմբավորումների միջև պայքարի՝ ընդգրկելով ամբողջ Մերձավոր Արևելքը՝ Հայկական լեռնաշխարհից մինչև Եգիպտոս ու արևելամիջեր կրա ծովյ ան ավազանից մինչև Իրանական բարձրավանդակ: Մ. թ. ա. 626-610 թթ. ըն թացքում բաբելացիներին հաջողվեց մեկը մյուսի հետևից գրա վել ասուրական նահանգները, մ. թ. ա. 614 թ.՝ նախկին մայրաքաղաք Աշշուրը, ապա մ. թ. ա. 612 թ.՝ մայրաքաղաք Նինվեն և զավթել բուն Ասորեստանի ողջ տարածքը:

ԱԼԵՔՍԱՆԴՐԻԱՅԻ 633 Թ. ԺՈՂՈՎԸ – 2017-3

Սարգիս Ռ. Մելքոնյան, Սամվել Ս. Մկրտչյան
Միջնադարյան գրեթե բոլոր հայ մատենագիրները հիշատակում են Է դարի առաջին կեսին Թեոդոսուպոլիս (Կարին) քաղաքում Հայոց Եզր Ա. Փառաժնակերտցի կաթողիկոսի և բյուզանդացիների Հերակլիոս Ա կայսեր մասնակցությամբ տեղի ունեցած մի ժողովի մասին, որի արդյունքում դավանաբանական միություն է կնքվել երկու կողմերի միջև։ Ըստ հայկական սկզբնաղբյուրների՝ այս միությամբ Եզր կա թողիկոսը խաբվել է հույների կողմից և քաղկեդոնականություն է ընդունել՝ հիմք դնելով Հայոց եկեղեցու՝ մոտ մեկ դար տևած քաղ կեդոնական ընթացքին, ինչը կասեցրել է Սբ. Հովհան Օձնեցի հայրապետն իր գործունեությամբ Ը դարում։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՋԱԶՆՈՒՆՈՒ ՄԵԾ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ – 2016-4

Արարատ Մ. Հակոբյան
Հովհաննես Քաջազնունին Հայոց Նոր պատմության առեղծվածային դեմքերից մեկն է, որի կյանքի ու գործունեության մասին գրված հուշերում ու վկայություններում դժվար է գտնել նրա անցած բարդ ճանապարհի տար բեր հանգրվաններում դրսևորված հակասական պահվածքի և անգամ՝ դա տապարտելի քայլերի բացատրությունը։

«ԽՈՒԿԿԱՆԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ» ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ – 2015-4

Ռոբերտ Պ. Ղազարյան
Սուպպիլուլիումա I-ը (մ.թ.ա. մոտ 1350-1322 թթ.) Խաթթիի ամենանշանավոր արքաներից և Հին Արևելքի ամենատաղանդավոր քաղաքական ու ռազմական գործիչներից մեկն էր: Նրա օրոք սկսվում է Խաթթիի նոր վերելքը, ուստի այդ արքային կարելի է համարել նաև նոր խեթական տերության հիմնադիրը: 

ԼՅՈՒԿԻԱՆ ԱՔԵՄԵՆՅԱՆ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ – 2015-1

Հովհաննես Գ. Խորիկյան
Աքեմենյան երկհարյուրամյա տիրապետության ժամանակաշրջանի Փոքր Ասիայի պատմության ուսումնասիրությունը թույլ է տալիս ա վելի հստակ ներկայացնելու էթնիկական այն տեղաշարժերը, փոխազ դեցու թյունները, վարչա քաղաքական փոփոխությունները, որոնք տեղի էին ունենում մ. թ. ա. VI-IV դարերում պարսից արքունիքի կողմից իրակա նացված քաղաքականության պայմաններում: Փոքրա սիական սատրա պու թյունների վարչական կացության քննությունը ցույց է տալիս, որ այդ սատրապություններում հնդեվրոպական էթ նիկական տարրի ազ դե ցու թյունը խիստ ուժեղ էր։ Ներկա հոդվածում քննարկվող լյու կիա ցիները նույնպես եղել են հնդեվրոպական լեզվաընտանիքի մի մասը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ՏԵՂՆ ՈՒ ԴԵՐԸ «ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ՄԵՋ – 2015-1

Դավիթ Կ. Բաբայան
«Աստվածաշնչյան աշխարհաքաղաքականություն» հասկացությունն առաջին հայացքից չափազանց անսովոր է թվում և նույնիսկ կարող է անհեթեթություն համարվել։ Սակայն իրականում, եթե համալիր կերպով դիտարկենք կրոնի հիմնական դրույթները, այստեղ աշխարհաքա ղա քականության հետ նույնական շատ բաղադրամասեր կան ։ 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ – 2014-4

Հնարավորությունների և մարտահրավերների սահմանագծին

Ատոմ Շ. Մարգարյան
ՀՀ Նախագահի 2013 թ. սեպտեմբերի 3-ի հայտարարությամբ Հայաստանի Հանրապետությունը սկիզբ դրեց քիչ անց՝ 2014 փ. մայիսի 29-ին Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ձևավորած կառույցին՝ Եվրասիական տտնեսական միությանը անդամակցության գործընթացին: