Category Archives: ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ

«Ռոստոմի անտիպ նամակները» – 2022-4

Հրատարակութեան պատրաստութիւն,
խմբագրութիւն եւ ծանօթագրութիւններ՝ Երուանդ
Փամպուքեանի, «Վէմ» մատենաշար, թիւ 4,
Եր., «Լուսակն», 2022, 732 էջ

Հովիկ Բ. Գրիգորյան

19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ ազատամարտի հորձանուտում ծնվել են այնպիսի բացառիկ անհատականություններ, որոնք աչքի էին ընկնում իրար հաջորդող իրադարձությունները կանխատեսելու, դրանց հնարավոր հետևանքները հաշվարկելու և բարդ իրավիճակների հաղթահարման համար ճշգրիտ որոշումներ կայացնելու ունակությամբ։

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԽՄԲԵՐԸ ՔԵՄԱԼԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ (1919-1923 ԹԹ.) – 2022-4

Արամ Ս. Սայիյան

1918 թ. հոկտեմբերի 30-ին Օսմանյան կայսրության պատվիրակության ղեկավար, ռազմածովային նախարար Ռաուֆ Օրբայը Լեմնոս կղզու Մուդրոսի ծովախորշում խարիսխ նետած բրիտանական «Ագամեմնոն» ռազմանավի վրա ստորագրում է անձնատվության (կապիտուլյացիայի) ակտը: Երկիրը կառավարող «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը, որի ղեկավարները դաշնակիցների կողմից պատերազմի դեռ առաջին ամիսներին հռչակվել էին պատերազմական հանցագործներ, հրաժարվում է իշխանությունից:

ԱՐՑԱԽՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ – 2022-3

Համաշխարհային և տարածաշրջանային դերակատարների դիրքորոշումների համեմատական քննություն

Լիլիթ Վ. Դալլաքյան

Ադրբեջանի կողմից Արցախյան երկրորդ պատերազմի հրահրման պահը ճշտորեն հաշվարկված էր. ԱՄՆ նախագահական ընտրություններ, միջազգային հանրության ուշադրության շեղում «COVID-19» համավարակի վրա, ՌԴ-ի և Թուրքիայի ղեկավարների հակաարևմտյան մտասևեռումների համընկնում և ՀՀ նոր իշխանությունների «սորոսական» ու «հակառուսական» պիտակավորման միջոցով հայ հանրության տոտալ ապակողմնորոշում:

«ԳԱՂՏՆԻՔԸ» ՈՐՊԵՍ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՏԵՔՍՏԻ ՍԿԶԲՈՒՆՔ ԵՎ ՀԻՄՆԱՆՊԱՏԱԿ – 2022-2

Հովիկ Գ. Մուսայելյան (Ստեփանակերտ)
Երբ զգացմունքներն անհետանում են, հայտնվում են առարկաները, և ընդհակառակը։ Զգացմունքներն առարկայորեն չեն ցուցադրվում, հակառակ դեպքում կերևան միայն առարկաները, բայց ոչ երբեք՝ զգացմունքները։ Արվեստի և գրականության մեջ զգացմունքի առարկայական ցուցադրումն այլևս ժամանակավրեպ է՝ պայմանավորված ինչպես գեղագիտական սկզբունքների համընդհանուր վերանայման անհրաժեշտությամբ, այնպես էլ առհասարակ ժամանակի ընթացքում արվեստի ու գրականության հանդեպ անհատի հոգեմտավոր համակարգի որակափոխման օրինաչափությամբ։

ՄԵՐ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ – 2022-1

Եվ հաստատությունների երկարակեցության հիմնախնդրի շուրջ

Նաիրա Ժ. Մկրտչյան
Մի առիթով ֆրանսիացի փիլիսոփա Ա. Բադյուն նկատել է, որ «… ի- րադարձությունը …. ստիպում է մեզ կեցության նոր եղանակ ընտրել»: Սակայն, կեցության նոր եղանակ ընտրելու անհրաժեշտությունից ու այն կյանքի կոչելուց զատ, նույն իրադարձությունը պիտի որ քողազերծի իրողություններ, հանգամանքներ, կողմեր, որոնք մինչ այդ տեսանելի չէին կամ գուցե չկային էլ2: Եվ դրանք կարծես պակաս ազդեցիկ չեն կեցության նոր եղանակ ընտրելիս: Այլ հարց է՝ իրադարձության մասնակիցներըականատեսները, ապրողներն ու վերապրողները պատրա՞ստ են արդյոք ոչ միայն բացահայտելու այդ իրողությունները, հանգամանքները կամ կողմերը, այլև հաշվի նստելու դրանց հետ ու համարժեք քայլեր ձեռնարկելու:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԸ – 2021-4

Եվ հակաթուրքական դաշինքի ձևավորման հեռանկարները

Լիլիթ Վ. Դալլաքյան
Վերջին տարիներին Թուրքիան, փորձելով վերագտնել իրեն միջազգային ասպարեզում, ռազմական, քաղաքական և տնտեսական լծակների օգտագործմամբ ընդլայնեց իր ազդեցությունը Միջերկրական ծովի ավազանում, Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում։ Սակայն նման համառ ու հետևողական ջանքերը հանգեցրին նրան, որ թուրքական առաջխաղացման ճանապարհին սկսեցին ուրվագծվել նորանոր խոչընդոտներ, որոնց կուտակումը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել հակաթուրքական դաշինքի ձևավորմանը։

ԷԹՆԻԿ ԼՈԲԲԻՆԳԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ – 2021-3

Որպես ՀՀ քաղաքական զարգացման և արդիականացման դերակատար

Մարիամ Մ. Մարգարյան, Գևորգ Մ. Ղուկասյան
Քաղաքական գիտության մեջ արդի տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման և ցանցային փոփոխությունների ու անորոշության պայմաններում վաղուց առաջ է եկել դեռևս 20-րդ դարի 50-ական թթ. մեկնարկած և այժմ էլ շարունակվող քաղաքական զարգացման և արդիականացման` լատինա-ամերիկյան, աֆրիկյան և հետ- խորհրդային փորձի համակարգման անհրաժեշտությունը: Որովհետև քաղաքական գործընթացում էթնոմշակութային առանձնահատկություններi անտեսման պատճառով գրեթե բոլոր երկրները կանգնել են քաղաքական զարգացման ճգնաժամերի առաջ: Դա բացատրվում է այն հանգամանքով, որ քաղաքական արդիականացման գործընթացում չի կարևորվել քաղաքակրթական չափումը՝ որպես ռազմավարական կառավարման հիմք։

ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ՝ ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԱՅԻՆ ՀԱՐԹԱԿ – 2021-2

Մարիամ Մ. Կարապետյան

Սոցիալական ցանցերի հսկայական դերը մեր երկրում ակնառու ու միաժամանակ խնդրահարույց դարձավ հատկապես 2020 թ. իրադարձություններից՝ համավարակից և պատերազմից հետո։ Մասնավորապես համացանցում լրատվամիջոցների և անհատ օգտատերերի կողմից կեղծ ու մանիպուլյատիվ լուրերի՝ սպառնալից չափերի հասնող տարածումը հիմք դարձավ նոր սրությամբ ընկալելու և հարցադրելու մեդիագրագիտության կարևորությունը։

ԻՐԱՆԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ 1991-2021 ԹՈՒԱԿԱՆՆԵՐԻՆ – 2020-4

Եւ Իրանի ազերիախօս շրջանների հարցը

Սարգիս Մ. Մկրտչեան
Խորհրդային Միութեան փլուզումով 1991 թվականին անկախացած Ադրբեջանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան փոխյարաբերութիւններն անցած 30 տարիների ընթացքում ունեցել են իրենց մակընթացութիւններն ու տեղատուութիւնները, որոնց հիմքում ընկած է եղել ձգողականութեան եւ վանողականութեան գործոնների բարդ հակադրությունն ու համադրութիւնը։

ՍՈՑԻԱԼ-ԴԱՐՎԻՆԻԶՄԸ ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔՈՒՄ – 2020-4

Ռեգինա Ա. Գալուստյան
Տեսակների` գոյության համար մղվող հավերժական պայքարում «ամենաուժեղի/ամենահարմարվածի գոյատևումը» սոցիալ դարվինիզմի առանցքային գաղափարն է: Տերմինն առաջին անգամ գործածել և հիմնավորել է անգլիացի սոցիոլոգ Հերբերտ Սպենսերը 1852 թ. հրատարակած «Բնակչության տեսություն՝ հիմնված կենդանիների բազմացման ընդհանուր օրենքի վրա» հոդվածում: Այստեղ նա խոսում է նաև էվոլյուցիայի մասին, բերում օրինակներ կենդանաբանությունից, դրանք մարդկային տեսակին վերագրելով` կատարում եզրահանգումներ: