Category Archives: ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐՍԵՍ ԱՇՏԱՐԱԿԵՑԻ-ԻՎԱՆ ՊԱՍԿԵՎԻՉ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ – 2022-4

Հայկազ Ժ. Հովհաննիսյան

Հայ և ռուս պատմագիտության մեջ բազմիցս քննության
առարկա է դարձել Իվան Պասկևիչի և Ներսես Աշտարակեցու
հարաբերությունների հանգուցահարցը: Ավելին՝ հարցի առնչությամբ պատմագիտական գործերում Պասկևիչին է վերագրվում
վերջնական հաղթանակը, իսկ Ներսես Աշտարակեցու՝ Բեսարաբիայում թեմակալությունը ներկայացվում է որպես աքսոր:

ԼԵԶՈՒԱԲԱՆՆ ՈՒ ԼԵԶՈՒԻՄԱՍՏԱՍԷՐԸ – 2022-3

Նիկոլ Աղբալեանի ծննդեան 150–ամեակին ընդառաջ

Լուսինէ Ա. Աւետիսեան

2023 թուականին լրանում է Նիկոլ Աղբալեանի 150-ամեակը, եւ առաջին անգամ ակադեմական հրատարակութեամբ ուսումնասիրողի սեղանին է դրուելու նրա երկերի լիակատար ժողովածոյի լեզուաբանական ուսումնասիրութիւններն ամփոփող հատորը, որ մեծագոյն պատասխանատուութեամբ եւ գիտական բծախնդրութեամբ հրատարակութեան է պատրաստում, ծանաւթագրում, բառարաններն ու անուանացանկերը կազմում, ինչպէս նա եւ առաջաբանն է գրում յաւդուածագիրս։

ԵՂԻՇԵ ՇԱՐԵՆՑԸ 1937 ԹՎԱԿԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԲՈՎՈՒՄ – 2022-2

Ծննդյան 125 ամյակի առթիվ

Դավիթ Վ. Գասպարյան
Չարենցի կյանքի վերջին տարին ու մի քանի ամիսները համընկել են 1936 թ. հուլիսի 9-ին Աղասի Խանջյանի սպանությունից հետո ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնում նշանակված Ամատունու պաշտոնավարմանը:

1918 Թ. ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆԸ – 2022-1

Հայոց ազգագրութեան եւ ազատագրական պայքարի ազգային թանգարանի հաւաքածուներում

Արեւիկ Բ. Մելիքեան
Ժամանակի ընթացքում մոռացութեան են մատնւում պատմական շատ իրադարձութիւններ եւ դէպքեր: Դրանք մոռացութիւնից փրկելու համար կանգնեցւում են յուշարձաններ եւ յուշաղբիւրներ, կառուցւում յուշահամալիրներ: Հիշողութիւնը փաստացի երեւոյթ է, որը պահպանում է յաւերժական կապը ներկայի եւ անցեալի միջեւ:

ՏԱՂԱՍԱՑ ՍՏԵՓԱՆՈՍ ԴԱՇՏԵՑԻՆ – 2021-4

Սոսե Բ․ Պողոսյան (Նոր Ջուղա, Իրան)
Հայ միջնադարյան գրականության մեջ կան առանձնակի ուսումնասիրության կարոտ հեղինակներ, որոնց գործերը ոչ միայն լրացնում են հայ գրականության պատմության այս կամ այն շրջափուլը, այլև մեծ հետաքրքրություն են ներկայացնում ժամանակաշրջանը և տարածաշրջանի մարդկանց կյանքն ու առօրյան քողազերծելու տեսանկյունից:

ԱՎԱՆԴՈՒՅԹԸ ԵՎ ՎԱՐՊԵՏԸ – 2021-3

Արցախի արդի խաչքարային մշակույթն ըստ Ռոբերտ Ասկարյանի ստեղծագործությունների

Անույշ Ա. Սաֆարյան
Խաչքարը, իր բազմադարյան գոյության ընթացքում կրելով խորհրդաբանական, պատկերագրային, թեմատիկ և բովանդակային փոփոխություններ, շարունակում է մնալ հայ ազգային ինքնության կարևոր խորհրդանիշներից մեկը։

ԿԻՊՐՈՍԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՋԱՆՔԵՐԸ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ 1920-1930-ԱԿԱՆ ԹԹ – 2021-2

Էդգար Գ. Հովհաննիսյան

Հայերը Կիպրոսում հաստատվել են հարյուրամյակներ առաջ և դարերի ընթացքում ստեղծել ինքնատիպ հոգևոր-մշակութային միջավայր1: Կղզու տարածքում գործել են մի քանի նշանավոր հայկական եկեղեցիներ, իսկ 19-րդ դարում՝ նաև ուսումնական հաստատություններ։ 1878 թվականից Կիպրոսը գտնվում էր անգլիական ենթակայության տակ, բայց մինչև Հայոց ցեղասպանությունը և Կիլիկիայի հայաթափումը կղզում մեծ չէր հայության թիվը։

ԿԻԼԻԿԻԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԿԻՊՐՈՍՈՒՄ – 2021-1

Եվ Կիպրոսի հայոց թեմի վերակազմավորումը 1920-1930-ական թթ.

Էդգար Գ. Հովհաննիսյան

Կիպրոսի հայերի մասին հիշատակությունները սկսվում են դեռևս 6-7-րդ դարերից՝ բյուզանդական տիրապետության շրջանից: Կիպրոսի հետ հայերի առնչություններն ավելի մեծացան Կիլիկիայի հայոց թագավորության շրջանում: Այդ ժամանակներից սկսած՝ Կիպրոսում հաստատված հայերի թիվը սկսեց աճել: Արդեն 12-րդ դարի վերջերին՝ հայոց Գրիգոր Դ կաթողիկոսի օրոք, առաջին անգամ հիշատակվում է Կիպրոսի հայոց թեմը: Հետագա դարերում Կիպրոսը դառնում է հայության կարևոր հոգևոր մշակութային կենտրոններից մեկը:

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՒՄ – 2020-4

Ծննդյան 200-ամյակի առթիվ

Վարդան Գ. Դևրիկյան
Ալիշան ստեղծագործողի մեջ ոչ միայն զարմանալիորեն զուգակցվում, այլև իրար էին միախառնված բանաստեղծն ու գիտնականը, ուստի հայագիտական ուսումնասիրություններում որպես սկզբնաղբյուր օգտագործելով մեր մատենագրությունը, նա՝ իբրև բանաստեղծ, չէր կարողանում զսպել իր հիացմունքը՝ այն արտահայտելով համապատասխան բնորոշումներով: Հայ միջնադարյան մատենագրությունը Ալիշանին հետաքրքրում էր պատմաբանասիրական տեսանկյունից, իսկ քննության ընթացքում էլ նա չէր կարողանում մնալ սառը հետազոտողի դերում:

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ԴՊՐԵՎԱՆՔԻ ՀԻՄՆՈՒՄԸ – 2020-2

Եվ նրա դերը Սիրիա-Լիբանանի հայկական համայնքների կրթական կյանքում

Էդգար Գ. Հովհաննիսյան
Կաթողիկոսանիստ Սիսը լքելուց և շուրջ մեկ տասնամյակ տևած դեգերումներից հետո՝ 1930 թվականին, Կիլիկիո կաթողիկոս Սահակ Բ-ն հաստատվում է Լիբանանի Անթիլիաս բնակավայրում2, որը դառնում է ոչ միայն հայոց եկեղեցու նվիրապետական աթոռներից՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աթոռանիստը, այլև կարևոր հոգևոր-կրոնական կենտրոն սփյուռքահայության համար: Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասում հաստատվելու գործընթացում մեծ նշանակություն ունեցավ Դպրեվանքի հիմնումը, որը կարճ ժամանակ անց դարձավ Սփյուռքի առանցքային ուսումնական հաստատություններից մեկը: