Category Archives: ՄՇԱԿՈՒՅԹ

20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅ ԲԵՄԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ – 2022-4

Որպես հասարակական գիտակցության հայելի

Լիլիթ Լ. Մանասերյան

Բեմանկարչությունը թատերական արվեստի կարևորագույն
բաղադրիչներից է, քանի որ հենց տեսողական ընկալման միջոցով
է տեղի ունենում առաջին ներգործությունը հանդիսատեսի հույզերի
վրա։ Այն ընդունված է վերլուծել թատերագիտության դիրքերից`
դիտարկելով դրա համապատասխանությունը ներկայացման գեղագիտական և գաղափարական բովանդակությանը։ Սույն հոդվածում
փորձ է արվում զուգահեռներ անցկացնելու բեմանկարչության
ոճային առանձնահատկությունների և հասարակական գիտակցության մեջ տիրող միտումների միջև։

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԵՐԵԿՎԱ ՀԱՅԱՑՔՆ ՈՒ ՄԵՐ ԱՅՍՕՐԸ – 2022-3

«Ով որ լսելու ականջ ունի, թող լսի»

Դիանա Հ. Համբարձումյան

Հոդվածի առանցքում Հրանտ Մաթևոսյանի «Ես ես եմ» ժողովածուում ամփոփված երկու տասնյակից ավելի տարիների հարցազրույցների հետահայաց ուսումնասիրությունն է, որի նպատակն է քննել մեր երկրի երեկն ու այսօրը, նաև վաղը, բացբացել մեր արատները, վերլուծել մեր բացթողումները և վերականգնել մեր երբեմնի անվտանգ, բարգավաճ ու առաջադեմ իրականությունը՝ հենվելով արդեն ասված խոսքի ենթատեքստի և ուղիղ տեքստի, ինչպես նաև մեր երկրի ու աշխարհի այսօրվա ավելի լայն համատեքստի համապարփակ քննության վրա:

ՇՈՒՇԻԻ ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՂԱԶԱՆՉԵՑՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԹԻՐԱԽԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ – 2022-2

Պատերազմի ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության միջազգային սկզբունքների դիտանկյունից

Արմինե Հ. Տիգրանյան
2020 թ. սեպտեմբերի 27-ին պատերազմի սանձազերծումից ի վեր ադրբեջանական զինված ուժերը բացահայտ կերպով թիրախավորել են Արցախի հայկական մշակութային ժառանգությունը՝ խախտելով ոչ միայն տարբեր կոնվենցիաներով իրենց ստանձնած միջազգային պարտավորությունները, այլև պատերազմի ժամանակ պարտադիր դարձած մշակութային ժառանգության պահպանության միջազգային սովորութային նորմերը։

«ՔՐԻՍՏՈՍԻ ԽԱՉԵԼՈՒԹՅՈՒՆԸ» ՄԱՆՐԱՆԿԱՐԸ – 2022-1

Մոմիկի ծաղկած 1302 թվականի ձեռագրում

Ինեսա Գ. Դանիելյան
Հայ միջնադարյան նշանավոր գրիչ, մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկի գեղանկարչական գործունեության լավագույն դրսևորումը 1302 թ. Սյունիքի հոգևոր առաջնորդ Ստեփանոս Օրբելյանի պատվերով Նոր Կտակարանի ծաղկումն է (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարան, այսուհետ` Մատենադարան, հմր 6792):

ԿԻԼԻԿՅԱՆ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄՆԵՐԸ 1250-1350-ԱԿԱՆ ԹԹ. – 2021-4

Օվսաննա Պ. Քեշիշյան
Կիլիկիայում ստեղծված Աստվածաշունչ մատյանները, որոնք առանձնանում են հայկական մանրանկարչական մյուս դպրոցների ձեռագրերից իրենց շքեղությամբ, կատարման բարձր վարպետությամբ, ինչպես նաև աստվածաշնչյան պատկերագրական հարուստ համակարգով և նորամուծություններով, կարևորագույն դեր ունեն հայերեն Աստվածաշնչի գեղարվեստական հարդարանքի գործում:

ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ – 2021-3

Արդի միջազգային-իրավական համակարգում

Արմինէ Հ. Տիգրանեան
Հոդվածում քննության են ենթարկվում Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված1 տարածքներում հայկական մշակութային արժեքների յուրացման, ավերման, պղծման և վանդալիզմի դեպքերը՝ գրավյալ տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային իրավական սկզբունքների տեսանկյունից։ Այդ նպատակով ներկայացվում են նաև մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային իրավական համակարգի ձևավորումն ու զարգացումը Հաագայի, Ժնևի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի ընդունած մի շարք կոնվենցիոնալ դրույթների, մարդու իրավունքները պաշտպանող փաստաթղթերի, միջազգային հումանիտար իրավունքի նորմերի և օկուպացված տարածքներում մշակութային արժեքների պաշտպանության սովորութային օրենքների քննության
միջոցով։

ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ – 2021-1

Արդի միջազգային-իրավական համակարգում

Արմինե Հ. Տիգրանյան

Էթնոմշակութային և կրոնական խտրականությունը ժամանակակից պատերազմների առաջացրած հիմնական խնդիրներից է, որի գոյությամբ համայնքները խոցելի են դառնում ոչ միայն ֆիզիկապես, այլև մշակութային ինքնությամբ:

ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ «ՆԱԶԵԻ ՕՐՈՐԸ» ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԱՐՎԵՍՏՈՒՄ – 2020-4

Անի Ս. Հակոբյան
Հայտնի է, որ հայ ավանդական երաժշտությունն ունի երեք հիմնական ճյուղ՝ գեղջկական, քաղաքային ֆոլկլոր և գուսանական-աշուղական արվեստ: Նշված ճյուղերը, լինելով հայ ժողովրդի ստեղծագործության արգասիք, միևնույն ժամանակ միմյանցից տարբերվում են իրենց ավանդականության աստիճանով, մեղեդու ծավալման տրամաբանությամբ, ձայնակարգային հենքով, մտածողությամբ և այլ ցուցիչներով:

ՕՐԼԱՆԴՈ ՔԱԼՈՒՄԵՆՈՅԻ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԱՆՏԻՊ ՔԱՌԱՎԵՏԱՐԱՆԸ – 2020-3

Եվ դրա առնչությունները Հակոբ Ջուղայեցու արվեստի հետ

Ամփոփում

Էմմա Լ. Չուգասզյան
Օրլանդո Քարլո Քալումենոյի մասնավոր հավաքածուում ուշագրավ տեղ են զբաղեցնում հայկական միջնադարյան ձեռագրերը, որոնցից մեկին է նվիրված մեր ուսումնասիրությունը։ Քալումենոյին պատկանող` Ստամբուլի «Բիրզամանլար» մասնավոր թանգարանում պահվող այս ձեռագիրն առանձնանում է իր պարզունակ, սակայն շատ կարևոր նկարազարդումներով։ Ավետարանում պահպանված են չորս ավետարանիչների դիմանկարները և նրանց անվանաթերթերը, ինչպես նաև մի քանի սյուժետային լուսանցապատկերներ։ Մանրանկարներին բնորոշ է ժողովրդական արվեստի պարզությունը, դրանց արվեստը մոտ է Արցախ-Ուտիքի մանրանկարչական դպրոցի, ինչպես նաև որոշ տարրերով` Վասպուրականի և Սպահանի մանրանկարչական ավանդույթներին։ Ձեռագիրն ունի երկու հիշատակարան։ Հետաքրքրական է, որ Ավետարանը գրվել է Բալուի գավառի Օխու գյուղի երեք տարբեր եկեղեցիներում՝ Սբ Կիրակոս, Սբ Սարգիս և Սբ Գևորգ զորավար։ Բացի ձեռագրի վերջում զետեղված հիշատակարանից` կա ևս մեկ հիշատակարան Մարկոսի Ավետարանի վերջում, որում հիշատակվում են Ավետարանի պատվիրատու Բախտիարի և նրա ընտանիքի անդամների անունները։ Օ. Քալումենոյի հավաքածուում հայտնվելուց առաջ` մինչ 2015 թ., այս Ավետարանը որոշ ժամանակ եղել է պոլսաբնակ հանրահայտ գրավաճառկոլեկցիոներ, «Թուրքուազ» գրատան սեփականատեր Բյուզանդ Ագպաշի սեփականությունը։ Վերջինս էլ իր հերթին այս ձեռագիրը գնել էր այն փրկած և խնամքով պահած մի հայ ընտանիքից, որը ժառանգել էր այն իր նախնիներից։

Օրլանդո Քալումենոյի հավաքածուի ձեռագիրը ակնհայտորեն ընդօրինակված է Օխուի հանրահայտ հրաշագործ Ավետարանից (Մ. Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր թիվ 10908)։ Օխուի Ավետարանում ավետարանիչների դիմանկարները և անվանաթերթերը, ամենայն հավանականությամբ, Հակոբ Ջուղայեցու ձեռքի գործն են, իսկ տերունական նկարները՝ նրա աշակերտներից մեկի կամ նրա ազդեցությունը կրած և իր առջև նրա ձեռագրերից մեկն ունեցած մեկ այլ նկարչի։ Այս շքեղ ձեռագիրը, նկարազարդված լինելով մանրանկարչության մեծ վարպետ Հակոբ Ջուղայեցու կողմից, հիացմունքի առարկա է դարձել իր ստեղծման առաջին իսկ տարիներից սկսած։ Այդ մասին է փաստում նաև 1676 թ. Օխուի Ավետարանում Հովհաննես Ավանեցու կողմից ավելացված հիշատակարանը, որում նա հայտնում է իր կողմից արված ընդօրինակության մասին։ Ցավոք, Հովհաննես Ավանեցու կատարած ընդօրինակությունը մեզ չի հասել, սակայն պահպանվել է Օրլանդո Քալումենոյի հավաքածուում զետեղված 1680 թ. արված այս ընդօրինակությունը։

Այսպիսով` պատահական չէ, որ գրեթե կես դար անց ինքնուս նկարիչը փորձել է իր հնարավորությունների սահմաններում ստեղծել շքեղ ձեռագրին առավելագույնս մոտեցող ընդօրինակություն։

ԹԱԳԱՎՈՐ ԵՎ ԹԱԳՈՒՀԻ ԱՐԱՐԵԼՈՒ ԾԻՍԱՇԱՐԵՐԸ – 2020-2

Կոմիտասի և Միհրան Թումաճանի հավաքածուներում

Հռիփսիմե Վ. Պիկիչյան
Հայկական ավանդական հարսանիքը տիեզերաստեղծ առանցքին խարսխված ծիսաշարերի և արարողությունների մի շղթա է, որի հենքի վրա են ձևավորվում ու ամբողջանում ծիսական մնացյալ օղակները՝ թագավորի և թագուհու արարումն ու պտղաբերումը, նորապսակներին տիեզերքի հովանավոր ուժերին ու համայնքին ներկայացնելը։