Դավիթ Գյուլզատյան, Գրական արևելահայերենի արտահայտաբանություն, Եր., Գլոբալ համալսարանի հրատ., 2015, 296 էջ — 2016-3

Սիրանուշ Գ. Հովհաննիսյան
Արտահայտաբանությունը նկարագրական քերականության բաժիններից է` երեք ենթաբաժիններով` հնչաբանություն, գրաբանություն, շարժաբանություն։ Նկարագրական քերականությունը` որպես լեզվաբանական բնագավառ, լեզվի ուսումնասիրության բավականին հավակնոտ հարթակ է, քանի որ ըստ էության ենթադրում է սահմանել ոչ թե մեկ մասնավոր լեզվի բնութագրություն, այլ այնպիսի չափանիշներ կամ դիտանկյուններ, որոնցով հնարավոր է բոլոր լեզուները ներկայացնել։ Նրա սահմաններում լեզվի բնութագրություն կազմելը բարդ է այնքանով, որ նկարագրական և նորմատիվ տեսական քերականությունների սահմանը մի տեսակ տարտամ է, և միշտ կա վտանգ այդ երկուսը կա՛մ միահյուսելու, կա՛մ ուսումնասիրության անորոշ պատկերի հանգելու։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով