Category Archives: ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՀՈԳՈՒ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ – 2023-4

Ավետիք Իսահակյանի ծոցատետրերի անտիպ էջերը

Շողիկ Բ. Խաչատրյան

1977 թ. անվանի բանասեր-բնագրագետ Ա. Ինճիկյանը հրատարակության պատրաստեց Ավետիք Իսահակյանի «Հիշատակարանը»՝ բանաստեղծի գրառումների տարբեր տետրերից հավաքելով ու համակարգելով գրեթե ամբողջ բնագիրը: Օրագրային հարուստ նյութն այդպիսով մտավ գիտական շրջանառության մեջ և սկսեց հաճախակի օգտագործվել Իսահակյանի կյանքի ու ստեղծագործության այս կամ այն կողմը քննելիս:

ԱՎԱՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԿԵՐՊԻ ԿԱԶՄԱԼՈՒԾՄԱՆ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ – 2023-4

Պերճ Պռոշյանի «Սոս և Վարդիթեր» և «Հացի խնդիր» վեպերում

Արամ Գ. Ալեքսանյան

19-րդ դարի առաջին կեսին հայությունը դեռևս տնտեսական ու մշակութային ներփակ միավոր էր, սակայն հաջորդ տասնամյակներին այդ համայնքի ներսում սկսվում է իր կառույցի ներդաշնակությունն ապահովող լծակների գործառույթների թուլացումն ու վերացումը:

ՐԱՖՖՈՒ ԳՐԱՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ – 2023-3

Աշոտ Ն. Հայրունի

Արևելահայոց գրական կյանքում Խ. Աբովյանի, Մ. Նալբանդյանի և «Հյուսիսափայլի» առաջադեմ հայացքների պահպանման ու զարգացման գործի հիմնական ծանրությունը 1870-1880-ական թվականներին իր ուսերին է կրել Րաֆֆին:

ՀԱՅԱՏԱՌ ԹՈՒՐՔԵՐԵՆԸ ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆԻ ԵՐԿԵՐՈՒՄ – 2023-2

Մարո Վ. Ղուկասյան

Գրական ստեղծագործությունը բարդ և անկանխատեսելի մի աշխարհ է՝ անակնկալներով ու հակասություններով, պատմական ժամանակաշրջանով, բովանդակային բազմազան շերտերով, հեղինակի անհատականության դրոշմով և նրա ինքնատիպ հոգեբանության ու մտածելակերպի անսպասելի դրսևորումներով։

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ – 2023-1

Դավիթ Վ. Գասպարյան

Ռուսական հեղափոխություն, Կովկասյան ճակատի փլուզում, Հայաստանի առաջին հանրապետություն՝ պատմաքաղաքական այս բարդ իրադարձությունների պայմաններում ինչպե՞ս դասավորվեցին Չարենցի կյանքն ու գործունեությունը:

ՐԱՖՖԻՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ – 2022-4

Աշոտ Ն. Հայրունի

19-րդ դարի լուսավորական շարժման «Վերադարձ դեպի ժողովրդական արժեքները» նշանաբանը հայ իրականության մեջ առավել հրամայաբար էր հնչում՝ թելադրված ազգային-քաղաքական անմխիթար կացությամբ: Օտար կեղեքիչների՝ ազգային խտրականությամբ օրինականացված կամայականություններով, ֆիզիկական
բնաջնջման սպառնալիքով և նոր տնտեսական հարաբերություններով ներդրված օտարամուտ բարքերով բնորոշվող ժամանակաշրջանում ազգային ինքնաճանաչման խնդիրը հայ առաջավոր մտքի ոգորումների առանցքն էր: «Ով որ իր անցյալը չի մոռանում, ներկայի մասին նա կարող է հոգալ»,- հայտարարում էր «Կայծերի» հերոսը:

ԹՌՉՈՒՆԻ ԱՅԼԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅ ՏԱՂԵՐԳՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԻԿԱՑՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ – 2022-4

(Հովհաննես Սարկավագից մինչև Մկրտիչ Նաղաշ)

Ալա Ա․ Խառատյան

Աշխարհայացքի փոփոխության տարրերի առկայացումը գրականության մեջ վաղուց շեշտադրել է Մանուկ Աբեղյանը, սակայն
երևույթի ճիշտ ընկալմանն ու գնահատմանը և հետագայում դրա
ուսումնասիրությանը ինչ-որ տեղ խանգարել է խորհրդային համակարգի գաղափարախոսության աթեիստական կամ հակաեկեղեցական բնույթը:

 

 

ՌԱՑԻՈՆԱԼԻԶՄԻ ՃԳՆԱԺԱՄԻ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ – 2022-3

Ամփոփում

Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության մեջ (անգլերեն)

Վաչագան Ռ. Գրիգորյան

Ուսումնասիրությունը նվիրված է Հրանտ Մաթևոսյանի գրականության մեջ խորհրդային հավասարեցման քաղաքականության հետևանքների քննադատությանը։ Հոդվածում նոր տեսանկյունով են վերլուծվում գրողի ստեղծագործությունները, կիրառվել են համադրական, պատմահամեմատական և վերլուծական մեթոդները:

1917 թվականի հեղափոխությունից հետո բավականաչափ մեծ էր հետաքրքրությունը բոլշևիկյան փորձի հանդեպ։ Թեև Երկրորդ համաշխարհային պատերազմը կասեցրեց երկրի զարգացման ընթացքը, այդուհանդերձ, 20-րդ դարակեսին այլևս ակնհայտ էին վարվող քաղաքականության անդառնալի հետևանքները։ Դեռևս իր ակնարկներում բացահայտելով «հաշվարկելի, պլանավորված» տնտեսական քաղաքականության հետևանքները՝ գրողը, «Մենք ենք, մեր սարերը» վիպակում խորացնելով հարցադրումը, ներկայացրել է երկրի վարած քաղաքականության հետևանքով աշխատավորի օտարումը ինչպես աշխատանքից, այնպես էլ օրենքից և դատական համակարգից:

Գրականության մեջ ճշմարտությունը բարձրաձայնելու վախվորած փորձերի կողքին Հրանտ Մաթևոսյանի ակնարկներն ու երկերը հեղաշրջեցին կաղապարված հասարակական մտածողությունը։ «Ահնիձոր» ակնարկը համարձակ հարցադրումներով ու ընդհանրացումներով դարձավ խորհրդային երկրի տնտեսվարման քաղաքականության լրջագույն քննադատություն։ Գրողը համարձակորեն ցույց էր տալիս նաև ստեղծված կացությունից դուրս գալու ելքը։ «Ահնիձորը» նաև հասարակական կեցության հաշվարկելի ձևերի հետևողական քննադատություն էր, որը Մաթևոսյանը զարգացրեց իր հետագայում գրված գործերում։ Այս ելակետային սկզբունքն ամբողջացվել էր դեռևս գրողի 1959 թվականին գրած «Տափաստանում» ակնարկում, որում գրողն ըմբոստանում է կյանքի «ստանդարտ» ձևերի դեմ. նա խոսում է կատարելագործվող մարդկանց մասին։ Մաթևոսյանը գրականություն էր մտնում կյանքի հաշվարկելի ձևերը մերժելու և բնական կենսաձևերը պաշտպանելու անխախտ մտայնությամբ:

Հարցադրումները գրողը քննում էր ոչ միայն հասարակական, այլև բնագիտական՝ կենսաբանական մակարդակում։ Նրա «Ծաղրածուների մեր տոհմը» վիպակը բնության կողմից մարդուն տրված պաշտպանական միջոցի՝ ծիծաղի և լրջության՝ ռացիոնալիզմի հա կադրության պատմություն է, իսկ «Նանա իշխանուհու կամուրջը» վիպակը՝ կեղծ հաշվարկների և մարդկային բնավորության բախման արտահայտություն։

Մաթևոսյանական աշխարհն ուղղված է «բնական մարդու» իրավունքների պաշտպանությանը և համահունչ է բախտինյան եզրահանգմանը՝ դրանից բխող հետևանքներով։ Պաշտպանել մարդավայել ապրելու իրավունքը նշանակում է մեծագույն պատասխանատվություն զգալ մարդու և մարդկության ճակատագրի առաջ:

 

ՅԱԿՈԲ ՕՇԱԿԱՆԻ «ԵՐԿՆՔԻ ՃԱՄԲՈՎ» ԴՐԱՄԱՅԻ ՅԵՏԱԳԻԾԸ – 2022-3

Սուրէն Դ. Դանիէլեան

Հայ բեմի վրայ, ըստ Յակոբ Օշականի, իր թատերական գործերը «աշխարհ մը ըսելիք» ունեն, ինչը անակնկալ գրական խոստովանութիւն է, երբ գիտենք, որ վիճայարոյց թուացող այս եզրը, իր համար այդ ըսելիքը պատմուածքի ժանրում եւ «ծանր» վէպերի յայտնի տիրոյթներում է՝ դեռ մի կողմ թողած քննադատական աննախադէպ աշխարհը։

«ԱՄԵՆՏԻ ԵԶԵՐՔԸ» ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ – 2022-2

Սեյրան Զ. Գրիգորյան
1919 թ. Եղիշե Չարենցը ստեղծում է Կարինե Քոթանճյանին նվիրված «Տաղ անձնական» բանաստեղծությունը, որի նախավերջին տան մեջ գրում է.

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի –
Ես – հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՛ն վտարանդի՝
Դեպի երկի՛նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի –
Իմ բա՛րձր, հին ու աստղային երազների ճանապարհով…