1. Ծավալը՝ մինչև 30 էջ (ավելի մեծ ծավալը՝ խմբագրության որոշմամբ)։
2.Հայերեն տեքստը կազմել «GHEA Hayk School» տառատեսակով, իսկ լատինատառ և սլավոնատառ տեքստերը՝ «Times New Roman»:
«GHEA Hayk School» տառատեսակը ներբեռնել այստեղից
3. Սկզբում՝ առաջին էջի սկզբնամասում գրել հոդվածի հեղինակի անունը, հայրանվան սկզբնատառը, ազգանունը (բոլորը թավատառ), գիտական աստիճանը (հասարակ տառատեսակով), աշխատանքային գործունեության հաստատության անվանումը։ Նշվածը հավասարեցնել աջ անկյունում։
4. Վերնագիր. գրել ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ, թավատառ, հավասարեցնել կենտրոնում։
5. Հաջորդ տողում գրել «Բանալի բառեր – » արտահայտությունը և կցել նվազագույնը 10 հանգուցային բառ կամ արտահայտություն՝ հավասարեցնելով աջ անկյունում։
6. Ներածական հատված (Մուտք), համարակալված ենթավերնագրերով ամբողջացած բուն տեքստ (օր.՝ 1. Հասարակություն և անհատ փոխհարաբերությունը….. 2. Հասարակության անդամների փոխհարաբերությունը…..), ամփոփիչ հատված (Եզրակացություններ)։
7. Բուն տեքստից անմիջապես հետո գրել հեղինակի անունը, հայրանվան առաջին տառը, ազգանունը (բոլորը թավատառ), ապա՝ գիտական համառոտ կենսագրությունը (շուրջ 5 տող)։ Օրինակ.
8. Անուն Հ. Ազգանուն – պատմաբան, ունի շուրջ N տպագրված գիտական հոդվածներ, զբաղվում է N, N, N հարցերով, հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է N, N, N, N բնագավառները… ՊԱՐՏԱԴԻՐ. կցել անձնական կապի միջոցներ (էլ. փոստի հասցե, ցանկալի է նաև հեռախոսահամար)։
9. Ամփոփում (բուն տեքստից հետո գրել նախ անգլերեն, ապա՝ ռուսերեն ամփոփումը. անգլերեն հոդվածի դեպքում գրել նախ հայերենը, ապա՝ ռուսերենը)։ Յուրաքանչյուր ամփոփման բուն տեքստից առաջ կցել համապատասխան լեզվով բանալի բառեր (բոլոր լեզուներով տրվող բանալի բառերը պետք է լինեն նույնական)։
10. Ամփոփումներից հետո կցել օգտագործված գրականության ցանկը, այնուհետ «REFERENCES» արտահայտության ներքո՝ ոչ լատինատառ գրականության լատինական տառադարձումով տարբերակը՝ դասավորելով այբբենական կարգով և փակագծում նշելով բնագրի լեզուն, օրինակ.
REFERENCES
Marukʻyan A., Hayotsʻ tsʻeghaspanutʻyan gortsov mijazgayin dataran dimelu himkʻern u hnaravorutʻyunnerě, Yer., “Tir” hrat., 2014 (In Armenian).
Frejdenberg O., Poetika sjuzheta i zhanra, podgotovka teksta i obsh’aja redakcija N. V. Braginskogo, M., “Labirint”, 1997 (In Russian).
11. Հղումներում տրվող գրքերի տվյալները կազմել հետևյալ սկզբունքով։ Մեկ հեղինակով գրքի դեպքում գրել նախ հեղինակի ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը (թավ տառատեսակով), այնուհետև՝ վերնագիրը, հրատարակության վայրը, հրատարակչության անվանումը՝ չակերտներում (օր.՝ .Прогресс.), թիվը, էջը։
12. Մեկից ավելի հեղինակների դեպքում գրել առաջին երկու հեղինակների ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, ապա՝ «և ուրիշներ» արտահայտությունից հետո շարունակել վերը նշված սկզբունքով։
13. Ժողովածուների դեպքում նախ նշել օգտագործված հոդվածի կամ հատվածի վերնագիրը, ապա՝ ժողովածուի վերնագիրը, խմբագրի կամ կազմողի տվյալները, շարունակությունը՝ նշված կարգով։
14. Թվային գրքերի օգտագործման դեպքում գրել գրքի տվյալները վերը նշված կարգով, իսկ վերջում՝ փակագծի մեջ, գրել «ebook» բառը։
15. Կայքերին տրվող հղումների դեպքում գրել օգտագործված հոդվածի կամ հատվածի հեղինակն ու վերնագիրը, ապա՝ կայքի հասցեն։ Կայքի հասցեից հետո փակագծում նշել տվյալ կայքից օգտվելու ամիս-ամսաթիվը (օր.՝ http://vemjournal.org/?page_id=573 / (մուտք՝ 16.12.2017) )։
16. Տեսագրային նյութերին տրվող հղումները կազմվում են հետևյալ կերպ։ Նախ գրել տեսագրության նյութի հեղինակը և վերնագիրը, ապա՝ կայքը, րոպեն, որտեղ հնարավոր է լսել կամ տեսնել համապատասխան տեղեկատվությունը, այնուհետև փակագծում՝ մուտքի ամիս-ամսաթիվը, օրինակ՝ Umberto Eco, Interview: I Was Always Narrating , https://www.youtube.com/watch?v=M8IWTOFNlOc , 3։55 (մուտք՝ 25.09.2017)։
ՏԱՌԱԴԱՐՁՄԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ
Հայերեն
Ռուսերեն
А а | A a |
Б б | B b |
В в | V v |
Г г | G g |
Д д | D d |
Е е | Je je |
Ё ё | Jo jo |
Ж ж | Zh zh |
З з | Z z |
И и | I i |
Й й | J j |
К к | K k |
Л л | L l |
М м | M m |
Н н | N n |
О о | O o |
П п | P p |
Р р | R r |
С с | S s |
Т т | T t |
У у | U u |
Ф ф | F f |
Х х | X x |
Ц ц | C c |
Ч ч | Ch ch |
Ш ш | Sh sh |
Щ щ | Sh’ sh’ |
Ъ ъ | “ |
Ы ы | Y y |
Ь ь | ‘ |
Э э | E e |
Ю ю | Ju ju |
Я я | Ja ja |