Category Archives: ԼՐԱՏՈՒ

ՍՓՅՈՒՌՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐԸ – 2024-3

Խաչիկ Թյոլյոլյանի ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ

Հրածին Վ․ Վարդանյան
Պատմ. գիտ. թեկնածու

2024 թ. օգոստոսի 30-ին լրացավ գրականագետ, սփյուռքագիտության ոլորտի ականավոր գիտնական Խաչիկ Մինասի Թյոլյոլյանի 80-ամյակը: Սփյուռքագիտության` որպես նոր գիտակարգի, զարգացման և սփյուռքի տեսաբանման գործում նրա ներդրումը մեծ է ոչ միայն որպես գիտնական-հետազոտող, այլև որպես «Սփյուռք. անդրազգային հետազոտությունների հանդես»-ի (“Diaspora: A Journal of Transnational Studies”) հիմնադիր-խմբագիր:

ԲԵՌԼԻՆԻ 2023 Թ. ՄԱՐՏԻ 7-9-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՏՈՆԱՎԱՃԱՌԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ – 2023-1

Աշոտ Ն. Հայրունի

2023 թ. մարտի 7-9-ը Գերմանիայում տեղի ունեցավ միջազգային զբոսաշրջային ամենամյա ցուցահանդես-տոնավաճառը, որը կազմակերպում է «Messe Berlin» ՍՊԸ-ն։ Իր բնույթով այն աշխարհում ամենաընդգրկուն միջոցառումն է, որին, որպես կանոն, մասնակցում է նաև Հայաստանը համապատասխան ցուցանմուշներով։

ՄԱՐԴ, ՈՐԻ ԿՅԱՆՔԸ ՆՎԻՐՈՒՄ ԷՐ – 2021-4

Ալի Էրթեմի հիշատակին

Աշոտ Ն. Հայրունի
Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար մղվող պայքարը մեծ կորուստ կրեց. 2021 թ. դեկտեմբերի 2-ին՝ ծանր հիվանդությունից հետո, 71 տարեկան հասակում կյանքից հեռացավ Գերմանիայում բնակվող թուրք հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս, մեծ մարդասեր և հայ ժողովրդի անկեղծ բարեկամ Ալի Էրթեմը։

ՑԱՎԱԼԻ ԿՈՐՈՒՍՏ – 2021-1

Աշոտ Ս. Աբրահամյանի հիշատակին

Վարդան Զ. Պետրոսյան

2021 թ. փետրվարի 10-ին՝ կյանքի 67-րդ տարում, վախճանվեց ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դոցենտ Աշոտ Ս. Աբրահամյանը: Նա որդին էր անվանի հայերենագետ-լեզվաբան, ծնունդով արցախցի (Հադրութի շրջան, գ. Տումի) ակադեմիկոս Սերգեյ Գ. Աբրահամյանի:

ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՆԸ – 2019-3

Վահագն Դադրյանի պայծառ հիշատակին

Սուրեն Ա. Մանուկյան
Վահագն Դադրյանն այն գիտնականներից էր, ով արդեն իր երկրային կյանքի ընթացքում դասական էր դարձել: Մեզանից շատերը նրա աշխատանքներից տպավորված՝ ներգրավվեցին ցեղասպանագիտության ոլորտ, նրա մոտեցումները ամբողջ մի գիտաճյուղ ստեղծեցին, և նույնիսկ նրանք, ովքեր չէին կիսում Դադրյանի տեսական հիմնադրույթները, ընդունում էին նրա մեծությունը: Իսկ թուրքական ժխտողականության համար Վահագն Դադրյանը դարձել էր թիվ մեկ հակառակորդը:

ՀԱՄԱՏԵՂ ԳԻՏԱԺՈՂՈՎ – 2019-2

«Միացյալ Հայաստանի անկախության 1919 թ. մայիսի 28-ի ակտը. պատմություն և արդիականություն» թեմայով

Մարիետա Ա. Թելունց
Հայ Յեղափոխական Դաշնակցության և ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նախաձեռնությամբ 2019 թվականի մայիսի 24-ին Հայաստանի Հանրա պետության Գիտությունների Ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Միացյալ Հայաստանի անկախության 1919 թ. մայիսի 28-ի ակտը. պատմություն և արդիականություն» խորագիրը կրող գիտաժողովը, որը նվիրված էր Միացյալ Հայաստանի անկախության հայտարարման 100-ամյակին:

«ՆԱՐԵԿԻ» ԷՍՏՈՆԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆ – 2018-3

Նորայր Բ. Պողոսյան
2017 թվականը արգասաբեր էր նարեկացիագիտության համար: Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տպագրվեց Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» գրքի լատիշերեն տարբերակը (թարգմանիչ՝ Վալդա Սալմինա): Բազմամյա ստեղծագործական ու նախապատրաստական ընթացքից հետո Տալլինում տպագրվեց անմահ «Մատեանի» էստոներեն թարգմանությունը:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ 1918-1920 Թ.Թ.» – 2018-2

Սիրանուշ Գ. Հովհաննիսյան
«ՎԷՄ» համահայկական հանդեսի խմբագրության նախաձեռնությամբ 2018 թվականի մայիսի 31-ին և հունիսի 1-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի Փարամազ Ավետիսյան մասնաշենքի Ալեք եւ Մարի Մանուկյան սրահում տեղի ունեցավ գիտաժողով-քննարկում՝ «Հայաստանի Հանրապետության պատմության դասերը 1918-1920 թթ.: Սերունդների հիշողության և արդիականության մարտահրավերների համատեքստում» խորագրով, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության 100-ամյակին:

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՆԸ – 2017-3

Պետրոս Հ. Դեմիրճյան
Այսօր, երբ, ցավոք, ավարտվել է Սերգեյ Սարինյանի կյանքի, ինչպես ինքն էր սիրում ասել՝ կենսաբանական կամ «սոցիալական ժամանակը», թվում է՝ ավելի հստակ ու ամբողջական են երևում նրա թե՛ մարդկային անհա տական, թե՛ գիտական-ստեղծագործական կեր պա րի էական գծերն ու հատկանիշները: