Category Archives: ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ Գ. ՀԵԳԵԼԻ «ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ» ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ – 2024-2

Արարատ Մ. Հակոբյան

Հայաստանի երրորդ հանրապետության երեք տասնամյակներում պատմագիտության զարգացման համար ստեղծվել են քիչ թե շատ նպաստավոր միջավայր ու պայմաններ: Սակայն մեզանում նորը դանդաղ է արմատավորվում. շարունակվում են պահպանվել մարքս-լենինյան մտածելակերպի կաղապարները, չեն նկատվում արդի գիտության եվրոպական չափորոշիչներին մոտենալու ձգտումներ:

ԱՆՆԱԼՆԵՐԻ ԴՊՐՈՑԸ 21-ՐԴ ԴԱՐԻ ՇԵՄԻՆ – 2022-2

«Քննադատական շրջադա՞րձ» թե՞ ճակատային վերադասավորում

Սմբատ Խ. Հովհաննիսյան
Պատմագիտական փոխակերպումների ծիրում ուշագրավ է Աննալների դպրոցի Չորրորդ սերնդի խնդրականը։ Աննալների համար այս շրջանը հաճախ պատմաբաններն անվանում են «բեկումային ժամանակաշրջան» , «անորոշությունների ժամանակաշրջան», «պատմագետների հասկանալիության ճգնաժամ», «իմացաբանական անիշխանություն» և այլն:

ԱՆՆԱԼՆԵՐԻ ԴՊՐՈՑԻ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆԸ (1945-1975) – 2022-1

Սմբատ Խ. Հովհաննիսյան
Երկրորդ աշխարհամարտից հետո Ֆրանսիայում պատմագիտական միտքը կրկին լրջագույն մարտահրավերների առջև էր կանգնել. ֆրանսիական պատմագիտությունն իր խնդրարկումների մեջ կրկին խճճել էր արևմտյան պատմական գիտակցությունը, որը հայտնվել էր ապագաղութացման (décolonisation) գործընթացի և թեքնաբանական հեղափոխության (révolution technologique) միջակայքում։ Անցումային մի շրջան, երբ, ինչպես նկատում է Լյուսիեն Ֆևրը, փլուզվում էր «աշխարհի տեսլականը», որը դուրս էր պրծել «կոպեռնիկոսների, կեպլերների, նյուտոնների, լապլասների կողմից հանճարեղորեն համակցված շրջանակներից»՝ մղվելով «հայտնի չէ, թե ուր, արտահոսքի արագությամբ»:

ԹՈՄԱՍ ՔԱՐԼԱՅԼԻ «ՀԵՐՈՍՆԵՐԻ,ՀԵՐՈՍԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԵՐՈՍԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ» ԵՐԿԸ – 2021-4

Մաս երրորդ։ Հերոսն իբրև քահանա և գրող

Գևորգ Ա. Ճաղարյան
«Հերոսների մասին» բանախոսական շարքի (1840) չորրորդ բանախոսությունը Քարլայլն սկսում է հերոսապատումի իր հիմնարար հղացքներից մեկի՝ հերոսականի շրջելիության հավաստմամբ։ «Մենք պարբերաբար ջանացինք բացատրել, որ հերոսների բոլոր տիպերն էլ ի բնե նույնական են», ուստի պատահական չէ, որ հերոսական քահանան հանդես է գալիս իբրև «յուրատեսակ մարգարե, որի մեջ ևս պետք է ներշնչանքի լույս լինի [.…]։

ԹՈՄԱՍ ՔԱՐԼԱՅԼԻ «ՀԵՐՈՍՆԵՐԻ, ՀԵՐՈՍԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԵՐՈՍԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ» ԵՐԿԸ – 2021-1

Մաս երկրորդ։ Հերոսն իբրև աստվածություն, մարգարե և բանաստեղծ

Գևորգ Ա. Ճաղարյան

Թոմաս Քարլայլի (1795-1881) բանախոսությունների «լավագույն շարքի» տպագիր հրատարակության կառույցը մեկին և պարզորոշ չէ։ Այդուհանդերձ, գրքի եռամաս թեմատիկ բաժանումը, ինչպես երևում է խորագրից, խնդրո քննության հարմար շրջանակ է առաջադրում՝ այդու ի սկզբանե ակնարկելով հերոսի, հերոսապաշտի և տվյալ պատմական միջավայրի սերտ փոխառնչությունների մասին։

ԱՆՆԱԼՆԵՐԻ ԴՊՐՈՑԻ ԱՅԼԱՑՈՒՄԸ. «ՆՈՐ ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» – 2020-4

Մաս երրորդ։ «Մարդաբանական պատմության» և «հիշողության պատմության» հղացքները

Սմբատ Խ․ Հովհաննիսյան
1960-ական թթ. կեսերից Աննալների դպրոցի տեսական դաշտի ընդլայնմանը զուգընթաց (շարային և/կամ քանակային պատմություն, մտայնությունների (Mentalités) պատմություն)` խորքային առումով խախտվել էր դպրոցի ինքնաբավ հավասարակշռությունը: Մի կողմից համընդգրկուն պատմության մերժման կամ մասնատման միտումն էր, մյուս կողմից՝ նոր ամբողջականության ձգտումը: Առաջադրվել էին այնպիսի տեսական խնդիրներ, որոնք անըմբռնելի, առավել ևս անլուծելի էին նախորդ՝ բրոդելյան հարացույցի ծիրում:

ԹՈՄԱՍ ՔԱՐԼԱՅԼԻ «ՀԵՐՈՍՆԵՐԻ, ՀԵՐՈՍԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԵՐՈՍԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ» ԵՐԿԸ – 2020-3

Մաս առաջին։ Գրության առիթն ու հանգամանքները

Գևորգ Ա․ Ճաղարյան

Վիկտորիանական դարաշրջանը, որ պարառում է 19-րդ դարի զգալի հատվածը, աննախընթաց փոփոխությունների ժամանակաշրջան էր Մեծ Բրիտանիայի ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային կյանքում։ Արդյունաբերական հեղափոխությունը, որ սկիզբ առավ 18-րդ դարի կեսերից ու տևեց ավելի քան մեկ դար, և հարդյունս որի Մեծ Բրիտանիան վերածվեց աշխարհի ամենահարուստ երկրի, առաջ բերեց նաև վիթխարի սոցիալական խնդիրներ, որոնք հետևանք էին քաղաքային արդյունաբերության սրընթաց զարգացման։

ԹՈՄԱՍ ՔԱՐԼԱՅԼԸ ԵՎ ՆՐԱ «Ի ՎԵՐԱՅ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ» ՀՈԴՎԱԾԸ – 2020-2

Գևորգ Ա․ Ճաղարյան
Վիկտորիանական դարաշրջանը (1837-1901) Մեծ Բրիտանիայի պատմության մեջ դիտվում է իբրև անցման/անցումայնության շրջան2, որը հիմնարար և համապարփակ հղացք է տվյալ ժամանակաշրջանի և նրա աշխարհատեսության ընկալման հարցում։ Դարաշրջան, երբ վիթխարի տեղաշարժեր էին ընթանում սոցիալ-տնտեսական կյանքում․ ավատատիրական և ագրարային կարգերի վերջին մնացորդներն իրենց տեղը զիջում էին ժողովրդավարական և արդյունաբերական հասարակության նոր կառույցին ու արժեհամակարգին։

ԱԶԳԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԵԾ ՏԵՍԱԲԱՆԸ – 2020-1

Միքայել Վարանդյանի ծննդյան 150-ամյակի առթիվ

Սեյրան Ա. Զաքարյան
19-րդ դարի երկրորդ կեսը և 20-րդ դարի սկիզբը հայ իրականության մեջ նշանավորվեցին սոցիալական ու ազգային շարժումներով, սոցիալիստական գաղափարների տարածմամբ և իբրև դրանց հետևանք՝ ազգային ու միջազգայնական հոսանքների ձևավորմամբ։

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԵՏԵՐՄԻՆԻԶՄԻ ՊԱՐԱԴՈՔՍՆԵՐԸ – 2019-4

Հասարակական-տնտեսական ֆորմացիաների  մարքսյան տեսության քննադատություն

Հովսեփ  Ի. Աղաջանյան
Ականավոր տնտեսագետ Մ. Բլաուգը, վերլուծելով Կ. Մարքսի տնտեսագիտական ուսմունքը, գրում է. «Մարքսը գերագնահատվել է, վերանայվել, հերքվել, նրան թաղել են հազարավոր անգամներ, բայց նա ամեն անգամ դիմադրել է, երբ փորձել են նրան ուղարկել մտավոր անցյալի գիրկը… Ոչ ոք ներկայումս չի պայքարում Ադամ Սմիթի կամ Ռիկարդոյի համար, բայց դեռևս բարձրանում է ոմանց արյան ճնշումը, հենց որ Մարքսը դառնում է ուսումնասիրության առարկա»: