Category Archives: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԻՄԱՐՈՒԹՅԱՆ ՖԵՆՈՄԵՆՆ ԸՍՏ ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ – 2019-3

Սերգեյ Ա. Աղաջանյան
Հովհ. Թումանյանն իր հայ լինելը գիտակցող մարդու ողջ կյանքի ուղեկիցն է, բայց ոչ միայն նրա համար, որ գրել է մեծից-փոքր բոլորին վերաբերող թեմաներով: Այլ առաջին հերթին մարդկային իր էությունից գրականություն բերած այն բացառիկ որակների շնորհիվ, որոնց բուժիչ-վերակենդանացնող կարիքն ունի ինքն իրենից ու աշխարհից խռոված, ամենքից և ամեն ինչից դժգոհ հայ մարդը: Թումանյանը կարողացել է նույնիսկ ամենաճղճիմ առօրեականության շուրջ զրուցել տիեզերական բարձունքներին բնորոշ իմաստնությամբ՝ այդպես կյանքն իմաստավորող լույս արարելով անգամ իր տառապանքից:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ – 2011-3

Մաս երկրորդ: Սոցիալական շերտավորման և մշակութային կապիտալի վերարտադրության հիմնախնդիրներն անցած 20-ամյակում

Աղասի Զ. Թադևոսյան
Հետխորհրդային Երեւանում տեղի ունեցած արմատական փոխակերպումներից մեկը վերաբերում է քաղաքի բնակչության սոցիալական կազմի փոփոխությանը: Աղքատությունն ու անհավասարությունը փոխեցին ոչ միայն նրա սոցիալական կառուցվածք, կարգավիճակային դերերի աստիճանասանդղակը, դրանց գնահատման չափանիշները, այլեւ ընդհանրապես՝ ողջ Երեւանի նկարագիրը:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ – 2011-1

Մաս երկրորդ: Քաղաքային առօրեականությունն ու մշակութային փոխակերպումները անկախության տարիներին

Աղասի Զ. Թադևոսյան
Քաղաքն այնպիսի տարածություն է, որտեղ ծավալվող ինտենսիվ հաղորդակցման արդյունքում ոչ միայն վերարտադրվում են արդեն գոյություն ունեցող եւ տվյալ հասարակությանը բնորոշ արտահայտչաձեւեր ստացած մշակութային տեքստերը, այլեւ ստեղծվում են նորերը: Քաղաքային դիսկուրսի ծավալման կարեւոր միջավայրից մեկը առօտեականությունն է:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ – 2010-4

Մաս առաջին: Հասարակական մշակույթի փոխակերպումները խորհրդային եւ հետխորհրդային Երեւանում

Աղասի Զ. Թադեւոսյան
Հայաստանի անկախության վերականգնումը կարեւոր նշանակություն ունեցավ մայրաքաղաք Երեւանի կյանքում:  Արմատականորեն փոխվեց բնակչության զբաղվածության, մասնագիտական կազմի, հասարակական աստիճանակարգման ողջ համակարգը: Կորցնելով խորհրդային հանրապետության մայրաքաղաքի գործառույթները, Երեւանը հայտնվեց իր դերակատարության ու կարգավիճակի վերաիմաստավորման փուլում: