Եթե նախորդ դարաշրջաններում մարդը հաղորդակցվում էր իրերի հետ՝ որպես նյութական իրականության անմիջական բաղադրիչների, ապա ներկայում նրա փորձառությունը միջնորդված է պատկերներով, խորհրդանիշներով, թվային կոդերով և մեդիահոսքերով։ Իրականությունը աստիճանաբար դադարում է ապրելու աշխարհ լինելուց՝ վերածվելով ձևի, պատկերի ու ներկայացման տարածության: Սակայն այս անցումը պայմանավորված չէ բացառապես մարդու ընտրությամբ․ այն նաև հետևանք է տեխնիկական քաղաքակրթության զարգացման։ Տեխնոլոգիաները, ձևափոխելով առարկաների արտադրության և փոխազդեցության եղանակները, վերաձևում են նաև մարդու զգայունությունն ու աշխարհընկալման կառուցվածքը։ Ի վերջո մարդը հայտնվում է այնպիսի միջավայրում, որն ինքնին կոդավորված է գեղագիտական սկզբունքներով։ Շրջապատող աշխարհն այլևս չի ընկալվում որպես արտաքին իրականություն, այլ որպես ինքնավերարտադրվող խորհրդանշական պատմություն, որում «լինելը» աստիճանաբար փոխարինվում է «երևալով»։ Այսինքն՝ մարդն ապրում է ոչ թե աշխարհի ներկայությամբ, այլ նրա ներկայացմամբ, երբ իրականությունն ու պատկերացումը հաճախ միախառնվում են, իսկ առարկաների և հարաբերությունների արժեքը որոշվում է ոչ այնքան նրանց բնական գոյությամբ, որքան նրանց երևակայական և ցուցադրական նշանակությամբ։ Հոդվածի նպատակն է վերլուծել, թե ինչպես են տեխնոլոգիական և գեղագիտական փոփոխությունները վերակառուցում ժամանակակից մարդու աշխարհընկալումը և ձևավորում նոր սոցիալական ու մշակութային փորձառություն, որտեղ իրականությունը դառնում է միջնորդված, խորհրդանշական և գեղագիտականորեն ենթակառուցված։
Category Archives: ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ
ԳՈՅԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄՏԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ – 2022-4
ԷՎՈԼՈՒՑԻՈՆԻԶՄԸ՝ ԳՈՅԱՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԱՍՏԻՃԱՆ – 2022-1
Կրկին Թումանյանի կենսաիմաստասիրության մասին
ՍՈՒՐԲ ԳՐՈՑ ԵՐԿՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՈՒՂՂԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՒՅՆՈՐՈՇՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ ՄԵԿՆՈՐՈՇՈՒՄԸ – 2021-4
Ս. Օգոստինոսի մեկնահայեցակարգում
Ռոմիկ Խ. Քոչարյան
ԱՆՏԻԿ ԵՎ ՀԵԼԼԵՆԻՍՏԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ – 2021-2
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ ԸՍՏ ՏԵՍԱ-ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԻ – 2020-4
Ռոմիկ Խ. Քոչարյան, Անահիտ Ռ. Ջիջյան
Սոցիալական գիտությունը տեսա-գործնական իմաստություն է՝ մարդկային ինքնության ու կյանքի՝ անձնավորյալ կենսակերպի ու ընդհանուր կենսակարգի, մշակույթի՝ ստեղծարար ու հոգածու գործունեության, առաքինակարգ կատարելագործման հնարավորությունների հոգեկեցույց ու կենարար իմաստության խորհրդիմացություն և կենագործում:
ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ – 2020-1
Որոշ բարդություններ և դրանց լուծումները
ԵՂԵ՞Լ Է ԱՐԴՅՈՔ ՆՈՄԻՆԱԼԻՍՏԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ – 2019-3
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ – 2019-2
Հայոց ինքնության լուսավորական հարացույցում