Category Archives: ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՄԵՐ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

Հոդվածում դիտարկվում է լեզվի, պատմության և մշակույթի փոխկապակցվածությունը՝ որպես հավաքական ինքնության հիմնական բաղադրիչներ։ Դրանք չեն գործում որպես առանձին ոլորտներ, այլ կազմում են հիշողության, խորհրդանշման և արժեքների ամբողջական համակարգ, որը հնարավորություն է տալիս ապահովել հանրույթի գոյության շարունակականությունը։ Երևութաբանական դիտանկյունից պատմությունը ցույց է տալիս հավաքական փորձառության ժամանակային խորքերը, լեզուն կազմակերպում և միջնորդում է մտքի ու հաղորդակցության գործընթացները, իսկ մշակույթը մարմնավորում է ավանդույթներն ու միաժամանակ ստեղծում նոր իմաստներ։ Հայկական փորձառությունը վկայում է, որ պատմական հիշողության կենսունակ շղթաները, լեզվի խորհրդանշական դաշտի ուժը և մշակութային արժեքների շարունակականությունը դիմադրության կարևոր աղբյուրներ են մոռացության, մասնատման և ձուլման դեմ։ Սակայն ներկա միջավայրում պատմության խեղաթյուրումը, լեզուների շուկայականացումը և մշակույթի մարգինալացումը սպառնում են ինքնության խորքային հիմքերին՝ այն վերածելով մակերեսային բազմազանության։

Հոդվածը ցույց է տալիս, որ գիտությունը պետք է դիմադրի այս գործընթացներին՝ որդեգրելով համադրական մեթոդաբանություն, որը միավորում է լեզվաբանականը, պատմականը և մշակութաբանականը։ Այս մոտեցումը ոչ միայն ճանաչողական, այլև էթիկական բնույթ ունի՝ դառնալով մոռացության, ստանդարտացման ու խեղաթյուրումների դեմ պայքարի ձև։ Այդպիսով, հումանիտար գիտությունը խաղում է գոյաբանական գործառույթ՝ դառնալով կանխարգելիչ և կառուցողական ուժ, որը ինքնության պահպանման և ապագայի համակեցության ապահովման առաքելություն ունի։

ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳՆ ՈՒ ՀԻՆ ԹՈՒՐՔԻԱՆ

Ներկա հրապարակումը բացահայտում է մոտ մեկ տասնամյակ առաջ Չինաստանի և ապա Ռուսաստանի ղեկավարության հանդեպ Ռ. Էրդողանի կիրառված քաղաքական շանտաժի տեխնոլոգիաները և դրանք համեմատում գերտերությունների հակասություններից օգտվելու՝ Անկարայիվերջին փորձերի հետ։

Հիշեցնենք, որ տարիներ շարունակ Չինաստանին Սինցզյանում ցեղասպանություն իրականացնելու մեջ մեղադրող Ռ. Էրդողանը 2017 թվականին կարողացավ լեզու գտնել նրա հետ «եղբայր ույղուրներին» զոհաբերելու միջոցով, իսկմինչ այդՍիրիայի սահմանին ռուսական ինքնաթիռ խոցելուց հետո շահավետ գազային պայմանագրեր կնքեց Ռուսաստանի հետ ու միևնույն ժամանակ ամրապնդեց «եղբայր Իլհամի» դիրքերը Հարավային Կովկասում։ Այժմ էլ ԱՄՆ-ի հետ տարիների լարված հարաբերություններից հետո Ռ. Էրդողանը հասնում է Սիրիայում իր հաստատած «եղբայր Աշ Շարաայի» ցեղասպանական վարչակարգի լեգիտիմացմանն ու միևնույն ժամանակ փորձում է հորինել Ղրիմի ռուսական կարգավիճակի դիմաց «Զանգեզուրի միջանցք» ստանալու տարբերակը։

Հրապարակման մեջ ներկայացվում է,որ գերտերությունների թուլությունների վրա խաղացող Ռ. Էրդողանը փորձում է նաև վարպետորեն օգտագործել ամերիկյան նոր վարչակազմին բնորոշ պարզունակ օգտապաշտութունը, ինչը կապված է ԱՄՆ-ի պետական պարտքի զսպման ու դոլարի արժեզրկումը կանխելու նպատակների հետ։Ներկա տարեսկզբին Թրամփի վարչակազմըդեռ չէր հասցրելհստակեցումներ մտցնելամերիկա-չինական հարաբերություներում,երբ առաջացած ճեղքի մեջ տեղավորվելու համար Թուրքիայի նախագահն ապրիլի 22-ին Չինաստանայցելած Իլհամ Ալիևի միջոցով պաշտոնական Պեկինին հիշեցրել էթուրք-չինական 2017 թվականի համաձայնու թյամբ նախատեսված փոխադարձ պարտավորությունների մասին՝ Ադրբեջանին նույնպես դարձնելով դրանց մասնակիցը։ Ի նկատի ունենալովռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման անխուսափելիությունից բխող՝ «Անտանտա-2»-ի ձևավորման հեռանկարը, Թուրքիանորոշակի անվտանգային երաշխիքներէ կորզել Չինաստանից՝ իր տարածքային ամբողջականութան պահպանման հարցում։ Պարզ է, որ այժմԱդրբեջանին խաղի մեջ մտցնելուց հետո, դրանք օգտագործվելու են Հարավաին Կովկասում Չինաստանին միջանցքներ փորող գործիքի վերածելու համար։

Եզրակացությունը բացահայտում է այն իրողությունը, որ նախկին երկբևեռ աշխարհակարգի վերականգնման հետ կապվող Թուրքիայի ղեկավարության հույսերն առայժմ լուրջ հիմքեր չունեն։ Գլոբալ մակարդակում մրցակցութունը ծավալվում է ոչ թե քանակական, այլ որակական ռեսուրսների շուրջ, որոնցից երկրորդի առյուծի բաժինը մնում է ԱՄՆ-ի վերահսկողության տակ։ Ավելին՝ Թուրքիայի բազմաբևեռ խաղերը արդեն սկսել են անհանգստացնել նրա հովանավոր Մեծ Բրիտանիային։ Ուստի նախապես տեղակ լինելով իր հին բարեկամի՝ բրիտանական հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրի առաջիկա հրաժարականի մասին, Ռ. Էրդողանը դեռ անցած տարեվերջից սկսել է քայլեր ձեռնարկել քրդական հարցի լուծման համար։

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՆԱՏՈՄԻԱՆ ԵՎ ՖԻԶԻՈԼՈԳԻԱ

Հայաստանի երկնակամարում սպառնալից կերպարանք ստացող թուրքական վտանգի առարկայացման պայմաններում անվտանգության միջազգային երաշխիքներ ստանալու հետ մեկտեղ մենք պետք է լուծենք նաև հակառակորդի ագրեսիվ թափանցումների ենթահողի վերածվող ներքին ձևախեղումները հաղթահարելու խնդիրը։

ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ – 2024-3

Մեզանում հայագիտության նպատակների ու գործառույթների մասին բանավեճերը սովորաբար ծավալվում են Հայաստանի շուրջ տեղի ունեցող արտաքին-քաղաքական տեղաշարժերին ու դրանց ուղեկցող ներքաղաքական զարգացումներին զուգահեռ։ Դա վկայում է այն մասին, որ ավելի քան երեք տասնամյակի անկախություն ունեցող Հայաստանը դեռևս չի որոշել իր տեղն ու դերը փոփոխվող աշխարհում։ Ուստի մեր ապագայի անորոշ լինելու պայմաններում հայագետների շրջանում սկիզբ է առել մի տարօրինակ բրոունյան շարժում, որը գիտական բարեվարքության հետ կապ չունեցող աբսուրդի թատրոն է հիշեցնում։

ԿՈԳՆԻՏԻՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԳՈՐԾԻՔՆԵՐՆ ՈՒ ԹԻՐԱԽՆԵՐԸ – 2024-2

Որակական ռեսուրսների՝ մարդկային մտքի ու նորագույն տեխնոլոգիաների ասպարեզում իր հնարավորությունները չօգտագործելու պատճառով 2020-ին ռազմաքաղաքական պարտություն կրած, իսկ 2023-ին Արցախի հայաթափման փաստին մատների արանքով նայած Հայաստանն այսօր հայտնվել է մի նոր մարտահրավերի՝ կոգնիտիվ պատերազմի (cognitive warfare) առաջ։

ՀԱՅԵՐԻ ՎԱԽԵՐԸ ՉԱՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ – 2024-1

Հայոց պետականության անկման և թյուրքական բարբարոս ցեղերի ներխուժման արդյունքում հին աշխարհի ամենախիզախ ժողովուրդներից մեկի՝ հայերի՝ խեղճ ու հարմարվող ազգի վերածվելու պատմական իրողությունը կրկին հիշեցնում է իր գոյության մասին՝ անկախ Հայաստանում արձանագրվող մեծ ու փոքր ֆոբիաների տեսքով։ Ու քանի որ դրանից օգտվող մեր արտաքին թշնամիները նորից են ուզում չափել հայերիս վախերը, նրանց հոգեբանական հնարքները բացահայտելու և չեզոքացնելու համար պարտավոր ենք թերթել մեր ֆոբիաների պատմությունը։

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ – 2023-4

2024 թվականի սահմանագծին աշխարհում գրանցվեցին այնպիսի սրընթցա զարգացումներ, որոնք Երկիր մոլորակը կարող են ներքաշել գլոբալ քաոսի մեջ՝ մեր ոխերիմ հարևաններին ընձեռելով հայոց վերջին ապաստանը՝ Հայաստանի Հանրապետությունը հոշոտելու հնարավորություն:

ՆԱՀԱՏԱԿ ԱԶԳԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ – 2023-3

Իրար հաջորդող ողբերգական իրադարձությունները մեզ ստիպում են կենտրոնանալ ընթացիկ խնդիրների վրա՝ անտեսելով գլոբալ քաղաքականության հիմնական թրենդի հստակեցման փաստը,
որը տարածաշրջանի կտրվածքով մեծ առաքելություն է դնում մեր տառապած ուսերին:

ՊԱՏՆԵՇ-ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ – 2023-2

Ազգերի կյանքում ուղենշային նշանակություն ունեցող գաղափարները ժամանակի ընթացքում չեն անհետանում, այլ հայտնվում են պատմության պահոցներում, բայց երբ արտաքին վտանգները նորից են առարկայանում, կրկին զգացվում է դրանց կարիքը։

ԵԶԱԿԻ ԵՎ ԽԻՍՏ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ

«­Լու­սակն»  հրա­տա­րակ­չութ­յու­նը օ­րերս լույս է ըն­ծա­յել վաս­տա­կա­շատ պատ­­մա­բան Եր­վանդ Փամ­բուկ­յա­նի «Հ Յ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ԾԱԾԿԱՆՈՒՆ­ՆԵՐՈՒ  ԲԱՌԱՐԱՆ. անձ­նա­նուն­ներ, տե­ղա­նուն­ներ, թո­ւան­շա­նա­յին ծած­կա­գրեր» ու­շագ­րավ աշ­խա­տութ­յու­նը, ո­րը միաժամանակ «ՎԷՄ  ՄԱՏԵՆԱՇԱՐ­Ի» հին­գե­րորդ հա­տո­րն է։ Այն նե­րա­ռում է ՀՅԴ հե­ղա­փո­խա­կան գոր­ծու­նեութ­յան ա­ռա­ջին քա­ռաս­նամ­յա­կի ըն­թաց­քում ծած­կագր­ված՝ ան­հատ գոր­ծիչ­նե­րի անձ­նա­նուն­նե­րի, նրանց գոր­ծու­նեութ­յան վայ­րե­րի՝ Հա­յաս­տա­նի ու հա­րա­կից երկր­նե­րի  տե­ղա­նուն­նե­րի, ինչպես նաեւ գաղտնի նամակագրության մեջ օգտագործվող թվանշանային ծածկագրերի աղ­յու­սակ­նե­րը։ Սա մի ե­զա­կի աշ­խա­տութ­յուն է, որն իր ար­տա­քուստ ոչ մեծ ծա­վալ­նե­րի մեջ ի­րա­կա­նում հսկա­յա­կան տե­ղե­կատ­վութ­յուն է պա­րու­նա­կում 19–րդ դա­րի վեր­ջե­րի ու 20–րդ դա­րի ա­ռա­ջին տաս­նամ­յակ­նե­րի հայ ա­զա­տա­մար­տի ու Հա­յաս­տա­նի ա­ռա­ջին հան­րա­պե­տութ­յան պատ­մութ­յան վե­րա­բեր­յալ։ Ն­րա յու­րա­քանչ­յուր տո­ղում առ­կա ան­հատ գոր­ծիչ­նե­րի կամ տե­ղա­նուն­նե­րի ծած­կագրված ան­վա­նում­նե­րը բա­ցա­հայ­տե­լու եւ ըն­թեր­ցո­ղի դա­տին ներ­կա­յաց­վող աղ­յու­սակ­նե­րը կազ­մե­լու հա­մար հե­ղի­նա­կից  հսկա­յա­կան ջան­քեր ու բա­զում տաս­նամ­յակ­ներ են պա­հանջ­վել։ Հիմք ըն­դու­նե­լով ՀՅԴ Կենտ­րո­նա­կան ար­խի­վում պահ­վող վա­վե­րագ­րե­րը, Եր­վանդ Փամ­բուկ­յա­նն ան­ցել է այդ մեծ տա­ռա­պան­քի մի­ջով եւ այ­սօր ըն­թեր­ցո­ղի սե­ղա­նին է դրել մի ար­ժե­քա­վոր աշ­խա­տութ­յուն, որն ան­կաս­կած ու­նե­նա­լու է բա­զում վե­րահ­րա­տա­րա­կութ­յուն­ներ, ո­րով­հե­տեւ մեկ ան­հա­տի հա­մար ուղ­ղա­կի անհ­նար է ըն­թեր­ցել ՀՅԴ պատ­մութ­յան բո­լոր վա­վե­րագ­րե­րը ու բա­ցա­հայ­տել նրան­ցում առ­կա բո­լոր ծած­կագր­ված ան­վա­նում­նե­րը։

«­Վէմ» հա­մա­հայ­կա­կան հան­դե­սի խմբագ­րա­կազ­մի եւ այս վաղուց սպասվող աշ­խա­տութ­յու­նն ի­րենց հե­տա­գա գիտական պրպտում­նե­րի հա­մար անհ­րա­ժեշտ սե­ղա­նի գիրք հա­մա­րող բո­լոր պատ­մա­բան­նե­րի ա­նու­նից ջերմորեն շնոր­հա­վո­րում ենք մեր ա­վագ գործըն­կե­րո­ջը եւ նրան ցան­կա­նում ա­ռող­ջութ­յուն ու ստեղ­ծա­գոր­ծա­կան նոր նվա­ճում­ներ։ Եր­վանդ Փամ­բուկ­յա­նի այս եզակի եւ խիստ արժեքավոր գրքի  մա­սին նախ­նա­կան պատ­կե­րա­ցում կազ­մե­լու հա­մար ներ­կա­յաց­նում ենք «­Մեր ծած­կա­նուն­ներ­ը» ա­ռա­ջա­բա­նը եւ «­Մեր ծած­կա­նուն­նե­րու կազ­մու­թեան մա­սի­ն» նե­րա­ծա­կան խոս­քը։

«Վէմ»  հանդեսի խմբագրություն