ԵԶԱԿԻ ԵՎ ԽԻՍՏ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ

«­Լու­սակն»  հրա­տա­րակ­չութ­յու­նը օ­րերս լույս է ըն­ծա­յել վաս­տա­կա­շատ պատ­­մա­բան Եր­վանդ Փամ­բուկ­յա­նի «Հ Յ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ԾԱԾԿԱՆՈՒՆ­ՆԵՐՈՒ  ԲԱՌԱՐԱՆ. անձ­նա­նուն­ներ, տե­ղա­նուն­ներ, թո­ւան­շա­նա­յին ծած­կա­գրեր» ու­շագ­րավ աշ­խա­տութ­յու­նը, ո­րը միաժամանակ «ՎԷՄ  ՄԱՏԵՆԱՇԱՐ­Ի» հին­գե­րորդ հա­տո­րն է։ Այն նե­րա­ռում է ՀՅԴ հե­ղա­փո­խա­կան գոր­ծու­նեութ­յան ա­ռա­ջին քա­ռաս­նամ­յա­կի ըն­թաց­քում ծած­կագր­ված՝ ան­հատ գոր­ծիչ­նե­րի անձ­նա­նուն­նե­րի, նրանց գոր­ծու­նեութ­յան վայ­րե­րի՝ Հա­յաս­տա­նի ու հա­րա­կից երկր­նե­րի  տե­ղա­նուն­նե­րի, ինչպես նաեւ գաղտնի նամակագրության մեջ օգտագործվող թվանշանային ծածկագրերի աղ­յու­սակ­նե­րը։ Սա մի ե­զա­կի աշ­խա­տութ­յուն է, որն իր ար­տա­քուստ ոչ մեծ ծա­վալ­նե­րի մեջ ի­րա­կա­նում հսկա­յա­կան տե­ղե­կատ­վութ­յուն է պա­րու­նա­կում 19–րդ դա­րի վեր­ջե­րի ու 20–րդ դա­րի ա­ռա­ջին տաս­նամ­յակ­նե­րի հայ ա­զա­տա­մար­տի ու Հա­յաս­տա­նի ա­ռա­ջին հան­րա­պե­տութ­յան պատ­մութ­յան վե­րա­բեր­յալ։ Ն­րա յու­րա­քանչ­յուր տո­ղում առ­կա ան­հատ գոր­ծիչ­նե­րի կամ տե­ղա­նուն­նե­րի ծած­կագրված ան­վա­նում­նե­րը բա­ցա­հայ­տե­լու եւ ըն­թեր­ցո­ղի դա­տին ներ­կա­յաց­վող աղ­յու­սակ­նե­րը կազ­մե­լու հա­մար հե­ղի­նա­կից  հսկա­յա­կան ջան­քեր ու բա­զում տաս­նամ­յակ­ներ են պա­հանջ­վել։ Հիմք ըն­դու­նե­լով ՀՅԴ Կենտ­րո­նա­կան ար­խի­վում պահ­վող վա­վե­րագ­րե­րը, Եր­վանդ Փամ­բուկ­յա­նն ան­ցել է այդ մեծ տա­ռա­պան­քի մի­ջով եւ այ­սօր ըն­թեր­ցո­ղի սե­ղա­նին է դրել մի ար­ժե­քա­վոր աշ­խա­տութ­յուն, որն ան­կաս­կած ու­նե­նա­լու է բա­զում վե­րահ­րա­տա­րա­կութ­յուն­ներ, ո­րով­հե­տեւ մեկ ան­հա­տի հա­մար ուղ­ղա­կի անհ­նար է ըն­թեր­ցել ՀՅԴ պատ­մութ­յան բո­լոր վա­վե­րագ­րե­րը ու բա­ցա­հայ­տել նրան­ցում առ­կա բո­լոր ծած­կագր­ված ան­վա­նում­նե­րը։

«­Վէմ» հա­մա­հայ­կա­կան հան­դե­սի խմբագ­րա­կազ­մի եւ այս վաղուց սպասվող աշ­խա­տութ­յու­նն ի­րենց հե­տա­գա գիտական պրպտում­նե­րի հա­մար անհ­րա­ժեշտ սե­ղա­նի գիրք հա­մա­րող բո­լոր պատ­մա­բան­նե­րի ա­նու­նից ջերմորեն շնոր­հա­վո­րում ենք մեր ա­վագ գործըն­կե­րո­ջը եւ նրան ցան­կա­նում ա­ռող­ջութ­յուն ու ստեղ­ծա­գոր­ծա­կան նոր նվա­ճում­ներ։ Եր­վանդ Փամ­բուկ­յա­նի այս եզակի եւ խիստ արժեքավոր գրքի  մա­սին նախ­նա­կան պատ­կե­րա­ցում կազ­մե­լու հա­մար ներ­կա­յաց­նում ենք «­Մեր ծած­կա­նուն­ներ­ը» ա­ռա­ջա­բա­նը եւ «­Մեր ծած­կա­նուն­նե­րու կազ­մու­թեան մա­սի­ն» նե­րա­ծա­կան խոս­քը։

«Վէմ»  հանդեսի խմբագրություն