Category Archives: ՄՇԱԿՈՒՅԹ

ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԶԳԵՍՏՆԵՐԻ ԵՎ ԾԻՍԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կաթողիկոսական ձեռնադրությունը և օծումը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու յուրահատուկ ծիսական ավանդությունն է։ Կաթողիկոսությունը լոկ հոգևոր բարձրագույն աստիճան կամ կոչում չէ, ինչպես մյուս եկեղեցիների առաջնորդների պարագայում։ Այն հայոց պետականության, մեր ազգի ու հայրենիքի համար կարևոր արժեք է և յուրահատուկ խորհրդանիշ է, որի գնահատումը, նվիրումը և հնազանդությունը յուրաքանչյուր հայ քրիստոնյայի սրբազան պարտքն է։

Կաթողիկոսական ձեռնադրությունը և օծումը դարերի ընթացքում անցել է զարգացման տարբեր շրջափուլեր։ Սույն ծեսի ընթացակարգի մասին ամբողջական պատկերացում կարելի է կազմել XIV դարից սկսած, քանի որ ամենահին Կաթողիկոսական ձեռնադրության կանոններն արձանագրված են վերոհիշյալ դարի ձեռագիր «Մաշտոց» ծիսարաններում։ Ըստ այս և այլ աղբյուրների՝ կաթողիկոսական զգեստների և ծիսական պարագաների տվչության կարգում կան նմանություններ, տարբերություններ և առանձնահատկություններ։

Այսօր մեզ հասած հոգևոր-մշակութային արժեք ներկայացնող հոգևորականի զգեստը և ծիսական պարագաներն ունեն իրենց նշանակությունն ու խորհուրդը։ Հայ եկեղեցու հոգևոր առաջնորդը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ունի առանձնահատուկ զգեստավորում և ծիսական պարագաներ, որոնցով առանձնանում է Կաթողիկոսի կերպարը, դերը եկեղեցու մեջ, ծիսական և ազգային կյանքում։ Կաթողիկոսների ծիսական զգեստները, ծիսական պարագաները հայ հոգևոր, ազգային մշակութային ժառանգությունն են կազմում և անքակտելի միությամբ ամրապնդում մեր ինքնությունն ու ազգային արժեհամակարգը։

ԴԱՐԱՎԱՆԴԱՅԻՆ ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ
(ազգագրական ուսումնասիրություն)

Հայկական լեռնաշխարհի ու հայերով բնակեցված հարակից տարածքների ռելիեֆային առանձնահատկություններից, ջրային պաշարների օգտագործման հնարավորություններից և պատմաքաղաքական իրավիճակից ելնելով` հայ ժողովուրդը, բացի հարթավայրերից, դարեր շարունակ յուրացրել ու օգտագործել է լեռնալանջերը՝ ստեղծելով տարատեսակ երկրագործական դարավանդներ, ինչպես նաև սանդղակաձև կառուցապատմամբ բնակավայրեր։ Դարավանդային այգիներ հիմնելու գլխավոր պատճառը լանջային տարածքները արդյունավետ օգտագործելու ցանկությունն էր։ Առանց դարավանդների անհնարին է հողի մշակվող շերտը պահպանել լանջերի վրա։

Ներկա հոդվածը Հայաստանի պատմաազգագրական տարբեր շրջաններին վերաբերող աշխատություններում առկա տեղեկությունների, դաշտային ազգագրական նյութերի և սեփական դիտարկումների հիման վրա վերակազմել է դարավանդային այգեգործության ամփոփ նկարագիրը։ Հետազոտության իրականցման համար օգտագործվել է աշխարհագրական տեղեկատվական համակարգը (Geographic Information System), որը հնարավորություն է տալիս արբանյակային որոնման միջոցով արձանագրել երկրագործական դարավանդները և ստեղծել նրանց քարտեզները՝ ճշգրտորեն տեղայնացնելով ռելիեֆային հիմքի վրա։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՄԱՉԱՓ ԱՐՁԱԳԱՆՔԸ – 2024-3

Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությանը

Արմինե Հ. Տիգրանյան

Ներկա հոդվածը նպատակ ունի ուսումնասիրելու միջազգային հանրության արձագանքը Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման Ադրբեջանի պետական քաղաքականությանը՝ 2020 թվականի պատերազմից հետո՝ մինչև մեր օրերը։ Այն համապարփակ վերլուծում և բովանդակային կերպով քննում է Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին անդրադարձող, դրանք դատապարտող և հայկական ժառանգության պաշտպանությանը միտված միջազգային բանաձևերը, հռչակագրերը, խորհրդարանական և դատական որոշումները՝ գնահատելով դրանց ազդեցությունն ու նշանակությունը Արցախի պատմամշակութային արժեքների պահպանման ու դրանց ոչնչացումը կանխելու գործում։

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՕՍՄԱՆԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ – 2024-2

Անի Ժ. Ավետիսյան

Մատենադարանի արաբատառ ձեռագրերի հավաքածուն այսօր ընդգրկում է 2732 ձեռագիր, որոնցից մոտ 400-ը օսմաներեն են, այդ թվում՝ ութ չաղաթայերեն և մեկ լակերեն (զուգահեռ օսմաներեն): Oսմաներեն ձեռագրերը Մատենադարանի ձեռագրական ժառանգության մաս են կազմել հիմնականում Սբ. Էջմիածնի Մատենադարանի հավաքածուի, Մինսկի Վ. Ի. Լենինի անվան գրադարանի (այժմ՝ Բելառուսի ազգային գրադարան), Մոսկվայի Լազարյան ճեմարանի, Երևանի Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նմուշների համալրմամբ, նաև՝ շնորհիվ անհատական նվիրատվությունների։

ՀԱՅԵՐԵՆ ՀՆԱՏԻՊ ԳՐՔԵՐԻ ՏՊԱԳԻՐ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐԸ Եվ հիշատակարանային բնույթի միավորները – 2024-1

Մարինե Պ. Սարգսյան

Մեր նախորդ հոդվածում անդրադարձել ենք հայերեն հնատիպ գրքերի հիշատակարանների, բնագրերի հրատարակման հարցերին, որտեղ, որպես ուղեցույց ընդունելով ձեռագիր մատյանների, հիշատակարանների բնագրագիտական մշակման սկզբունքները, առաջարկել ենք դրանց տպագրության մեր տարբերակը:
Մեր թեկնածուական ատենախոսությունն առիթ տվեց զուգահեռաբար սկսելու հայերեն հնատիպ գրքերի հիշատակարանների ժողովածուի պատրաստումը՝ առաջնորդվելով հիմնականում «Հայ գիրքը» մատենագիտության առաջին հատորով։ Այստեղ առկա հիշատակարանները և նմանաբնույթ միավորները ստուգել-համեմատել ենք նկարագրությունների հիմք-գրքերի հետ։

«ՈՉԻՆՉ» ԲԱՌԻ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ – 2023-4

Սերգեյ Ա. Աղաջանյան, Արսինե Ս. Աղաջանյան

Մանիպուլացիան ընդհանրապես կենդանական աշխարհին և հատկապես մարդուն բնորոշ վարքային իրողություն է՝ մշտառկա մարդու կենսագրոծունեության բոլոր ոլորտներում՝ սկսած միջանձնային հարաբերություններից և ավարտած միջպետական-քաղաքականով:

ՍԻՐԱՄԱՐԳԻ ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՔԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՐՎԵՍՏՈՒՄ – 2023-3

Աշխեն Դ. Ենոքյան

Հայկական զարդատարրերի ծագումն ու զարգացումը խոր արմատներ ունեն։ Դրանց վաղագույն օրինակները տեսնում ենք դեռևս հինարևելյան ժողովուրդների մշակույթում: Հետագայում քրիստոնեական արվեստ ներմուծված զարդատարրերից շատերը վերափոխվեցին և վերաիմաստավորվեցին նոր կրոնի պահանջներին համապատասխան։ Այդ շարքում հատկանշելի է սիրամարգին ներկայացնող զարդատարրը, որը բազում խորհրդանշական իմաստներով իր արտացոլումն է գտել քրիստոնեական, այդ թվում նաև՝ հայ արվեստի մի շարք բնագավառներում։

ԱՐՑԱԽԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԽԱՉՔԱՐԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԱՆԴԱԼԻԶՄԸ (անգլերեն) – 2023-2

Անուշ Ա. Սաֆարյան

Խաչն ու խաչքարը, իրենց դարավոր գոյության ընթացքում կրելով պատկերագրական, թեմատիկ և բովանդակային փոփոխություններ, եղել և մնում են հայ ինքնության կարևոր խորհրդանիշներից մեկը։ Ադրբեջանական պաշտոնական քաղաքականությունը սեփական ինքնության ստեղծման ճանապարհին, որն իրականացվում էր հայկական ինքնության հաշվին և ընդդեմ դրա, հաճախ դիմում էր խաչի և խաչքարի յուրացմանը (աղվանացում, ուդիացում) և ի վերջո ոչնչացմանը։

ԲԵՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ-ՀԱՆԴԻՍԱՏԵՍ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ 1960-1980-ԱԿԱՆ ԹԹ. ՀԱՅ ԹԱՏՐՈՆՈՒՄ – 2023-1

Արևմտյան թատրոնի որոնումների համատեքստում

Լիլիթ Լ. Մանասերյան

Տարածությունը թատերական արվեստի կարևորագույն հասկացություններից է: Այն ներգործում է բեմական գործողության ընկալման վրա իր կառուցվածքով, առարկաների ծավալով և դրանց
միջև եղած հեռավորությամբ:

20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅ ԲԵՄԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ – 2022-4

Որպես հասարակական գիտակցության հայելի

Լիլիթ Լ. Մանասերյան

Բեմանկարչությունը թատերական արվեստի կարևորագույն
բաղադրիչներից է, քանի որ հենց տեսողական ընկալման միջոցով
է տեղի ունենում առաջին ներգործությունը հանդիսատեսի հույզերի
վրա։ Այն ընդունված է վերլուծել թատերագիտության դիրքերից`
դիտարկելով դրա համապատասխանությունը ներկայացման գեղագիտական և գաղափարական բովանդակությանը։ Սույն հոդվածում
փորձ է արվում զուգահեռներ անցկացնելու բեմանկարչության
ոճային առանձնահատկությունների և հասարակական գիտակցության մեջ տիրող միտումների միջև։