Category Archives: ԱՐԽԻՎ

1918 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՈՒՆԵՑԱԾ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ

Թիֆլիսի «Հայրենակցական միությունների միության» փաստաթղթերում

Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո, նախ Արևմտյան Հայաստանում, Կարսի մարզում և Բաթումի օկրուգում, իսկ 1918 թ. նաև ողջ Անդրկովկասի տարածքում, հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանական քաղաքականության արդյունքում, կոտորածներից և բռնություններից մազապուրծ հարյուր հազարավոր մարդիկ դարձան փախստականներ։ Նրանց մի մասը ապաստան գտավ Թիֆլիսում։ Շուտով այստեղ ստեղծվեցին մի քանի հայրենակցկան միություններ, որոնց նպատակն էր նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերել հայրենակիցներին։ Իրենց գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար այս միությունները միավորվեցին ու 1918 թվականի մարտի 1-ին հիմնեցին «Հայրենակցական միությունների միությունը»։ 1918 թ. գարնանը սկսվեց թուրքական ռազմական հարձակումը, որը շարունակվեց մինչև նույն թվականի աշունը։ Այս իրադարձությունները ողբերգական հետևանքներ ունեցան, հատկապես հայ բնակչության համար։ Թուրքական ավերիչ հարձակումների զոհ դարձան հարյուր հազարավոր հայեր Երևանի, Բաքվի, Ելիզավետպոլի և մասամբ Թիֆլիսի նահանգներում, ինչպես նաև Կարսի մարզում և Բաթումի օկգրուգում։

Տասնյակ հազարավոր հայեր կոտորվեցին թուրքական զորքերի և նրանց կողմից խրախուսվող տեղացի թաթարների ու քրդերի կողմից, հարյուրավոր գյուղեր լիովին ավերվեցին, տասնյակ հազարավոր մարդիկ դարձան փախստականներ՝ փախչելով մահից։ Թուրքական կառավարությունը, ըստ էության, շարունակեց պետականորեն կազմակերպված Հայոց ցեղասպանությունը, բայց արդեն Օսմանյան կայսրությունից դուրս գտնվող հայ բնակչության նկատմամբ։

1918 թ. վերջերին «Հայրենակցական միությունների միությունը» որոշեց դիմել դաշնակից երկրների ներկայացուցիչներին՝ խնդրելով դադարեցնել թուրքական կոտորածներն ու թալանը։ Որպեսզի ներկայացվելիք դիմումը ճշգրիտ պատկերացում տա յուրաքանչյուր հայկական գավառում տիրող իրավիճակի մասին, որոշվեց հանձնարարել այդ բնակավայրերի Հայրենակցական միություններին կազմել համառոտ տեղեկագրեր իրենց գավառների կացության վերաբերյալ։

1918 թ. նոյեմբերի 25-ից 29-ը Ղարաբաղի և Զանգեզուրի, Ալեքսանդրապոլի, Շամախիի և Գյոկչայի, Ախալքալաքի, Լոռու, Փամբակի, Ախալցխայի, Գանձակեցիների, Նոր Բայազետի հայրենակցական միությունները, ինչպես նաև Գողթան գավառի ապահովության կոմիտեն պահանջված տեղեկագրերը ներկայացրին «Հայրենակցական միությունների միության» կենտրոնական խորհրդին, որոնցում ամփոփված էին հայության կրած մարդկային, նյութական կորուստների և այլ բռնությունների վերաբերյալ, տվյալ պահի դրությամբ, ունեցած տեղեկությունները:

ԱՄՆ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԹԵՄԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Անտիպ վաւերագրերի հիման վրայ

Ամերիկեան հողի վրայ Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Ամերիկահայոց առաջնորդական թեմը հիմնադրուել է 1898 թուականին։ Այս առիթով՝ Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա. Վանեցու կոնդակով «այցելու հովութիւնը» վերածւում է առաջնորդութեան։ Կոնդակի մէջ նշւում է. «Աշխարհիս բռնութեան փոթորիկը ամեն կողմ տարեր, ցրուեր էր զհայն իւր հայրենի հողէն։ Հեռաւոր Ամերիկան էր մնացեր ազատ այդ հոսանքէն, եւ ահա վերջին տարիներս այդ տեղ եւս լեցուեց հայն. եւ այն՝ միանգամայն եւ մեծ բազմութեամբ»։

20-րդ դարասկզբին սկսեց ստուարանալ հայութեան թուաքանակը ԱՄՆ արեւմտեան նահանգներում, նախեւառաջ՝ Կալիֆոռնիայում։ Ստուարացող եւ տնտեսական առումով կայացող համայնքի մէջ բազմաթիւ գործոնների հանրագումարը աստիճանաբար հասունացրեց արեւմտեան ափում առանձին, ինքնուրոյն առաջնորդական թեմ ունենալու խնդիրը: ԱՄՆ Արեւմտեան թեմը հիմնադրուեց Ամերիկահայոց թեմի հիմնադրումից մօտ 30 տարի անց՝ 1927 թվականին։ Դրան նախորդող շրջանի անցուդարձերի ու քայլերի մասին է մեր այս հրապարակումը՝ ցոյց տալու համար, թէ 1910-1920-ական թուականներին ինչ ճանապարհ է անցել Արեւմտեան ափի հայութիւնը մինչեւ թեմի պաշտօնական հիմնադրումը։

 

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ՝ ԲԱՔՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ Ռուսաստանի Արդարադատության նախարարության 1895-1897 թվականների փաստաթղթերում – 2024-2

Գեւորգ Ս. Խուդինյան, Մկրտիչ Դ. Դանիելյան

Արխիվային նորահայտ վավերագրերի այս ծավալուն փաթեթը լույս է սփռում ՀՅ Դաշնակցության Բաքվի («Ոսկանապատի») կազմակեր- պության գործունեության լիովին անհայտ էջերի վրա։

«Վէմ» հանդեսի 2023 թվականի վերջին համարում հրապարակվել են Ռուսաստանի Ոստիկանության դեպարտամենտի հանձնարարությամբ 1895 թ. աշնանը Բաքվի դաշնակցական գործիչների բնակարաններում իրականացված խուզարկությունների մասին վկայող փաստաթղթերը։ Սակայն դրա հետևանքով սկիզբ առած ձերբակալությունների արդյունքում Ռուսաստանի Արդարադատության նախարարությունում «Ոսկանապատի» գործիչների հանդեպ սկսված մանրամասն հետաքննությանն առնչվող վավերագրերը մինչ օրս անհայտ են մնացել հետազոտողների համար։

Կ. ՊՈԼՍՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ Ն. ՉԱՐԻԿՈՎԻ ԳԱՂՏՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ ՍԻՄՈՆ ԶԱՎԱՐՅԱՆԻ ԵՎ ՀԱԿՈԲ ԶԱՎՐՅԱՆԻ ՀԵՏ ԻՐ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ (1911 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ) – 2023-4

Մանյակ Մ․ Երանոսյան

19-րդ դարի վերջերին հայության իրավունքները սահմանափակելու մի շարք փորձերից հետո՝ 20-րդ դարի սկզբներին, ցարական Ռուսաստանն անցավ պետական մակարդակով կազմակերպվող հալածանքների, բռնությունների ու պատժիչ գործողությունների քաղաքականությանը:

ՔՐԻՍՏԱՓՈՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ԵՎ ՀՅԴ ԲԱՔՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ – 2023-4

Ցարական Ռուսաստանի Ոստիկանության դեպարտամենտի 1890-ական թվականների գաղտնընթերցումներում

Մկրտիչ Դ. Դանիելյան

Օսմանյան կայսրությունում 1895 թ. աշնանը մոլեգնող հայերի զանգվածային կոտորածներին զուգահեռ՝ ցարական իշխանություններն Անդրկովկասում սկսեցին հայ ազգային-ազատագրական շարժման գործիչների հալածանքներն ու ձերբակալությունները:

ՔՐԻՍՏԱՓՈՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԹՌՈՒՑԻԿԸ – 2023-3

1885 թ. փետրվարին հայկական դպրոցների փակման կապակցությամբ

Գոհար Գ. Ավագյան

Անդրկովկասին տիրելուց հետո հիմնելով պետական ուսումնական հաստատություններ՝ ցարական կառավարությունը նպատակ ուներ բարձրացնելու ռուսաց լեզվի դերը տարածաշրջանում՝ նպաստելով նրա տարածմանը, ռուսական գահի հանդեպ սերմանելով հպատակության ու հավատարմության զգացումներ և նախապատրաստելով որոշակի մասնագիտական որակավորում ունեցող անձանց վարչական պաշտոններ վարելու համար:

ՄԻ ՈՒՇԱԳՐԱՎ ՔԱՐՈԶԻ ՀԵՏՔԵՐՈՎ – 2022-1

Ռուսաստանի Ոստիկանության դեպարտամենտի հետաքննությունը Բագրատ վարդապետ Թավաքլյանի 1895 թ. նոյեմբերի 12-ի քարոզի վերաբերյալ

Մկրտիչ Դ. Դանիելյան
«Մեզ հարկավոր չէ օգնության որևէ խնդրանքով դիմել մի որևէ տիրակալի, քանի որ, Աստծուց բացի, մենք որևէ այլ տիրակալ չունենք և միայն Աստծուց պետք է աջակցություն խնդրենք, և դրանից հետո ինքներս աջակցենք մեկս մյուսին: Ահա, օրինակ, երբ մարդ գտնվում է մահվան մահճում, բժիշկ են հրավիրում, բայց բժիշկը ի վիճակի չէ միայն իր ուժերով փրկել մահացողին: Այդպես էլ մենք՝ հայերս, գտնվում ենք մահացողի վիճակում, ուստի հարկ չկա օգնություն սպասել, այլ պարտավոր ենք լոկ խնդրել Աստծուն, որպեսզի նա մեզ ուժ ու եռանդ պարգևի՝ օգնություն ցույց տալու համար մեր եղբայրներին: Այդ պատճառով խորհուրդ եմ տալիս Ձեզ օգնության խնդրանքով չդիմել ոչ մի տերության, քանի որ այդ տերությունները հետևում են միայն իրենց շահերին, իսկ մինչ այդ մեր եղբայրներին մորթում են: Մեկ անգամ էլ եմ ասում Ձեզ, մի՛ դիմեք կողմնակի օգնության, այլ ինքներդ աջակցե՛ք մեկդ մյուսին և միայն սեփական ուժերով օգնություն տրամադրե՛ք եղբայրներին»:
Բագրատ վարդապետ Թավաքալյան

ՀԱՅ-ՔՐԴԱԿԱՆ ԶԻՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ – 2021-4

Նորահայտ վավերագրեր Արտաշես Մուրադյանի կյանքի ու գործունեության մասին

Արամ Ս. Սայիյան
Հայ-քրդական զինակցության փորձեր արվել են ինչպես Օսմանյան կայսրության շրջանում, այնպես էլ հանրապետական Թուրքիայի գոյության առաջին տարիներին, մասնավորապես օսմանյան շրջանում այդ զինակցության ջատագովներից էին Հրայր Դժոխքը հայերից և շեյխ Ուբեյդուլլահը քրդերից:

ԹՈՎՄԱՍ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆԻ ԱՆՏԻՊ ՀՈՒՇԵՐԸ – 2021-3

Ռազմական գործողությունները Կովկասյան ճակատում 1914 թ. Հուլիսից մինչև 1916 թ. ապրիլի 26-ը
Տետր 11։ 1916 թ. Մարտի 13-ից մինչև ապրիլի 2-ը

Ռուբեն Օ. Սահակյան
Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի կապակցությամբ՝ 2018 թ. վերջերից նախաձեռնեցինք գեներալ-լեյտենանտ Թովմաս Հովհաննեսի Նազարբեկյանի անտիպ հուշերի հայերեն թարգմանությունը, իսկ 2019 թվականի սկզբներից՝ մաս առ մաս տպագրությունը «Վէմ» հանդեսի էջերում։ Այժմ Թովմաս Նազարբեկյանի հուշերի 11-րդ տետրի հրա- պարակմամբ հիմնականում ավարտված ենք համարում այդ աշխատանքը։

ՀՅԴ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 1922 Թ. ՆԱՄԱԿՆԵՐԸ – 2021-2

ՀՅԴ Արտասահմանի Պատասխանատու մարմնին

Խաչատուր Ռ. Ստեփանյան

«Վէմ»-ի 2021 թվականի առաջին համարում ընթերցողին էինք ներկայացրել ՀՅԴ Վրաստանի կենտրոնական կոմիտեի 1921 թ. նամակները ՀՅԴ Արտասահմանի Պատասխանատու մարմնին, իսկ սույնով հրատարակում ենք 1922 թվականի նամակները, որոնց բնօրինակները նույնպես պահվում են ՀՅԴ Կենտրոնական արխիվում (ԱՄՆ, Մասաչուսեթս, Ուոթերթաուն):