«ՈՒՇԱՑԱԾ» ՎԱԶԳԵՆ ՇՈՒՇԱՆՅԱՆԸ — 2017-3

Նելլի Ա. Թադևոսյան
1910-ական թթ. սկզբին արևմտահայ գրական կյանքը նշանավորվեց հեթանոսական ժամանակների նկատմամբ գրողների ու արվեստագետների սուր հետաքրքրությամբ: Շարժման գաղափարների շուրջ համախմբվեցին Դանիել Վարուժանը, Հակոբ Սիրունին, Վահան Թեքեյանը, Լևոն Շանթը, Ահարոնը, Լևոն Էսաճանյանը, որոշ չափով և հակադրական երևութական ելագծով՝ Կոստան Զարյանը: Շարժման առաջնորդը, անշուշտ, Դանիել Վարուժանն էր, որ դեռևս 1912-ին Պոլսում հրատարակել էր «Հեթանոս երգեր» ժողովածուն: «Հեթանոսական» գրական շարժման ամ բիոններ դարձան «Նավասարդ» (1913-ի աշուն) տարեգիրքը և «Մեհյան» (1914, հունվար-հուլիս) հանդեսը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով