ՄԱՐՄՆԱՄԱՍԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐՈՎ ԳՐԱԲԱՐՅԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԾԻՆ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ – 2023-1 (համաժամանակյա և տարժամանակյա հայեցակետեր) Լալիկ Մ. Խաչատրյան Հոդվածում դիտարկվում են հին հայերենի վերլուծական կառույցների փոխակերպումները կցական բարդությունների. երևույթը քննվում է ինչպես գրաբարյան համաժամանակյա գոյավիճակում, այնպես էլ գրաբար-արդի հայերեն տարժամանակյա դիտվածքում։ Քննության ոլորտ են ընդգրկվել անվանաբայական հարադրությունները, որոնց արտահայտության պլաններում կան մարմնամասերի անվանումներ։ Որպես բայական հարադրությունների այդօրինակ բաղադրիչներ հանդես են գալիս ակն, ձեռն, ունկն, ծունր, արիւն, դէմք և այլ բառեր։