ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐՆ ՈՒ ԵՐԿՆԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ ՎԻՄԱԳՐԵՐՈՒՄ – 2023-1

Մաս երրորդ: Երաշտ, մորեխ

Արսեն Է. Հարությունյան

Հայերեն վիմագրերում բնական աղետներին ու երևույթներին նվիրված սույն հոդվածաշարի նախորդ երկու մասերում փորձեցինք ընդհանրացնել երկրաշարժերի, Արեգակի խավարման, ծովի ալեկոծման և դրա հետևանքով նավաբեկության ու ջրահեղձման վերաբերյալ մեզ հայտնի հիշատակությունները, ուստի շարունակելով թեմատիկ շարքը՝ ներկա հրապարակմամբ անդրադառնալու ենք միջնադարյան սկզբնաղբյուրներում և ժողովրդական ավանդության մեջ երաշտի ու մորեխների կտրուկ ակտիվացման մասին պահպանված վկայություններին ու դրանց հետևանքային դրսևորումներին, մասնավորապես՝ հացի սղությանը, թանկությանն ու սովին, որոնք արտացոլվել են նաև վիմագրական հուշարձաններում: