ՄԱՅԻՍ 28-Ն ԻԲՐԵՎ ՓՈՐՁԱՔԱՐ – 2018-1 Հայաստանի Հանրապետության 100-ամյակի ոգեկոչման արարողությունները խոստանում են դառնալ այն յուրահատուկ «լակմուսի թուղթը», որն առարկայորեն ի ցույց է դնելու ոչ միայն պետականության գաղափարի հանդեպ յուրաքանչյուրս հարգանքի աստիճանը, այլև մեր ներկա հանրապետության ինքնուրույնության և ինքնիշխանության չափը: