ՀԱՅԿԱԿԱՆ ՈՏԱՆԱՎՈՐԻ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐՑԵՐԸ – 2018-1 Աշխեն Էդ. Ջրբաշան Հայկական ոտանավորի էության և բնույթի պարզաբանման խնդիրը բավական երկար ժամանակ եղել է հայ բանասիրության ուշադրության կենտրոնում: Ընդ որում, 5-րդ դարի և ավելի ուշ շրջանի քերականական մեկնությունների հեղինակներն առավելապես նպատակ էին դրել հա յացնելու ալեքսանդրյան դպրոցի քերականների, մասնավորապես Դիոնիսոս Թրա կացու մշակած տաղաչափական տերմինաբանությունը, և այդ ուղղու թյամբ նրանք բավական մեծ գործ կատարեցին: Սակայն պետք է նշել, որ այդ տերմինաբանությունը նրանք արհեստականորեն տեղափոխում էին հայ բանասիրական մտքի անդաստան՝ առանց խորանալու բուն հայկական ոտանավորի էության գաղտնիքների մեջ: