ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԵՐԴ-ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ – 2018-1 Մուրադ Մ. Հասրաթյան Միջնադարյան Հայաստանում պաշտպանական նպատակների համար ամրոցներից բացի՝ օգտագործվել են նաև վանքերն ու առանձին եկեղեցիները: Այդ երևույթը հատկապես լայն տարածում ստացավ 11-րդ դարից hետո, երբ Հայաստանի անկախության ու պետականության կորստի հետևանքով վանքերը սկսեցին իրենք զբաղվել սեփական անվտանգության ապահովման գործով: Թե՛ նոր կառուցվող և թե՛ արդեն գոյություն ունեցող մենաստանները շրջապատվեցին այնպիսի պարիսպներով, որոնք բնորոշ են ամրոցներին: