«ՓԻՐՄԱԼԱՔԻ ԳՈՐԾԸ» (1941-1942 ԹԹ.) – 2017-1 Արտավազդ Գ. Դարբինյան Այս տարի լրանում է ստալինյան բռնաճնշումների բարձրակետը համարվող 1937 թվականի 80-րդ տարին: Այն ժողովրդական հիշողության մեջ մնացել է որպես «եժովշչինայի» սարսափելի տարի, երբ բռնությունները տարածվեցին խորհրդային հասարակության սոցիալական բոլոր խավերի ու շերտերի վրա զանգվածային բնույթ ստացան: