ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵԿՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՊԱՏՄԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ – 2016-1 Ռոմիկ Խ. Քոչարյան Ներկայացվող ուսումնասիրության դիտավորության, կերպարանումի ու կատարումի համար հիմնորոշ, անհրաժեշտ ու նախընտրելի իմաստային տեսադաշտ ընձեռելով, որպես նաև բուն ասելիքի կանխահասկացում ա պա հովող կանխասացություն, կարելի է ամրագրել էական խորհուրդ արտահայտող մտքի հետևյալ բանաձևը. ամենայն գոյի որ պես այդպիսին գոյության իմաստը իր կոչմանը համապատասխան լի նելությունն է: