Համլետ Մ. Գեւորգյան, Արթուր Ս. Ղազարյան
Դրաստամատ Կանայանի գլխավորած բազմաթիվ կռիվներից վերջինը՝ Սուրմալուի ճակատամարտը, 1920 թ. հայ-թուրքական պատերազմի հայկական զորքի արձանագրած միակ ծանրակշիռ հաղթանակն էր, որը թէև Հայաստանի համար ունեցավ փրկարար նշանակություն, բայց հայ պատմագիտության, առավել ևս՝ հայ հանրության կողմից դեռևս չի ստացել իր արժանի գնահատականը: