ՄԻ ԱՄԲԱՍՏԱՆԱԳԻՐ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ՀԵՂԿՈՄԻ ԽԱՅՏԱՌԱԿ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ – 2015-1 Արարատ Մ. Հակոբյան Հայ-թուրքական պատերազմի ավարտական փուլում թուրք հրամանատարության աջակցությամբ ստեղծված Ալեքսանդրապոլի ռազմահեղափոխական կոմիտեն (1920 թ. նոյեմբեր-1921 թ. հունվար), որ երբեմն իրեն հորջորջել է Հայաստանի ՌՀԿ, հանդես է բերել ծայրահեղ ձախ հայացքներ ու գործելակերպ, ստորաքարշ վարքագիծ քաղաքն ու գավառը ռազմակալած թուրք հրամանատարության ու ասկյարների առջև: