ՏԱՐՏԱՄ ԱՆՑՅԱԼԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ – 2014-1 Տեքստ, պատում, մեկնություն Ալբերտ Ա. Ստեփանյան Պատմության հիմնախնդրի ուսումնասիրությունը հնարավոր է մշակութային ամենալայն առնչությունների համատեքստում, համատեքստ, որի կարևորագույն չափումը գրության տեքստն է կամ դրա հնարավորությունը1: Թե՛ մշակույթը, թե՛ պատմությունը հնարավոր են միայն տեքստի ուղղակի կամ հիպերտեքստային ըն թերցման, մեկնության և ըմբռնման պարագային2: Ընդսմին, էական չէ՝ այն գրավոր է, թե բանավոր: