ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ 1918-1920 ԹԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱԳՐԵՐԸ – 2014-1 Մաս վեցերորդ: Գեներալ Ղամազովի սպանության և այլ հարցերի քննությունը ՀՅԴ Գերագույն դատական ատյանում Ավագ Ա. Հարությունյան Շարունակելով 1919 թվականի նոյեմբերից իր գործունեությունը ծավալած ՀՅԴ Գերագույն դատական ատյանի նիստերի արձանագրությունների հրապարակումը՝ ներկայացնում ենք գեներալ Ղամազովի սպանության և Տիգրան Դևոյանի ու Ալեքսանդր Շարաֆյանի գործունեության քննությանը միտված նյութերը: