969-1092 ԹԹ. ԹՈՂԱՐԿՎԱԾ ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ԱՆԱՆՈՒՆ ՖՈԼԻՍՆԵՐԸ ԵՒ ԴՐԱՆՑ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ – 2014-2 Հասմիկ Ս. Հովհաննիսյան Բյուզանդական դրամական համակարգում առանձնանում է պղնձե դրամների՝ ֆոլիսների բացառիկ մի շարք, որը թողարկվել է 969-1092 թթ. ընկած ժամանակահատվածում եւ մասնագիտական գրականության մեջ հայտնի է անանուն ֆոլիսներ անվամբ: