ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԻ ԲԱՐԴՈՒՅԹԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ – 2013-1 Հարություն Տ. Մարության Ցեղասպանության սարսափները վերապրած ցանկացած էթնիկ ընդհանրություն ժամանակի ընթացքում բախվում է իր համար նոր եւ անսովոր երեւույթների, որոնց թվին է պատկանում ցեղասպանության «զոհի բարդույթը»: Մեզանում այն ունեցել է ինչպես անձնական, ընտանեկան, նույնպես եւ հասարակական դրսեւորումներ ու առանձնահատկություններ ինչպես նոր ձեւավորված Սփյուռքում, այնպես էլ Խորհրդային Հայաստանում: