ԱԽԱԼՑԽԱ-ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ – 2013-3 Ջավախքին նվիրված անտիպ ուսումնասիրություն Ռուբէն Ռուբենը (Մինաս Տեր-Մինասյան) հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչներից է, ով ծանրակշիռ ներդրում ունի նաև Հայաստանի առաջին հանրապետության պետականաշինության բնագավառում: Հայաստանի անկախության կորստից հետո Ռուբենն անցնում է արտասահման, որտեղ իր զինակիցների հետ ձեռնամուխ է լինում հայ կական Սփյուռքի կազմակերպման ծանր ու պատասխանատու գործին: