ՄԵԾ ՀԱՅՔԻ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՆ ԸՍՏ «ԶՈՐԱՆԱՄԱԿԻ» – 2012-1 Նվիրվում է ՀՀ զինված ուժերի ստեղծման 20-ամյակին Բաբկեն Հ. Հարությունյան Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը հանդիսացել է Առաջավոր Ասիայի երրորդ հզոր պետությունը՝ Հռոմեական կայսրությունից ու Սասանյան Պարսկաստանից հետո: Անշուշտ Հայոց թագավորությունը ռազմական առումով զիջում էր վերջիններիս, սակայն երկու հզոր տերությունների մրցապաքարի հաջողությունը մեծապես կախված էր այն հանգամանքից, թե դրանցից որի հետ կդաշնակցի Մեծ Հայքը: