ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ «ԱՂԱՍՈՒ ԽԱՂԸ» ՔՆԱՐԱՊԱՏՄՈՂԱԿԱՆ ՊՈԵՄԻ ԵՐԿԽՈՍԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԸ – 2019-2 Աստղիկ Վ. Սողոյան Խաչատուր Աբովյանի ստեղծագործական արվեստանոցի գլուխգործոցը, անտարակույս, «Վերք Հայաստանի. Ողբ հայրենասիրի» վեպն է, որն իր կառույցով, թեմատիկ-գաղափարական ընդհանրությամբ, ժամանակների խաչմերուկում ունեցած բեկումնային դերով առանձնանում է ոչ միայն աբովյանական գեղարվեստական երկերի շարքում, այլեւս հիմնաքարային նշանակություն ունի ամբողջ հայ գրականության համար: