ԱՐՑԱԽԻ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ – 2011-3 Արտակ Վ. Մաղալյան Գաղտնիք չէ, որ ադրբեջանական պատմագրությունը տարիներ շարունակ ջանք ու եռանդ չի խնայել Հայոց պատմությունը խեղաթյուրելու եւ ծուռ հայելու մեջ ներկայացնելւո համար: Եվ նման պատմահենության հիմնական թիրախներից մեկը եղել է Արցախ-Ղարաբաղում հայոց պետականության ուշմիջնադարյան դրսեւորումների՝ Խամսայի մելիքությունների պատմությունը: