ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ԽՈՐԵՆ ՏԵՐ-ՀԱՐՈՒԹՅԱՆԻ ԱՐՎԵՍՏՈՒՄ – 2010-1 Արթուր Ա. Հովհաննիսյան Մեծ եղեռնը անջնջելի հետք է թողել հայ ականավոր քանդակագործ ու նկարիչ Խորեն Տեր-Հարությանի կյանքում եւ կարեւոր տեղ գրավել նրա ինքնատիպ արվեստի մեջ: Գործերը, որոնցում արվեստագետը անդրադարձել է 1915թ. իրադարձություններին, առաջին հերթն արտացոլում են Խորեն Տեր-Հարությանի անձնական հիշողություններն ու տառապալի ապրումներ: