ՄԵՐ ԽՈՍՔԸ – 2009-1 Գևորգ Ս. Խուդինյան 70 տարի առաջ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընդհատվեց «Վէմ» երկամսեայ հանդէս մշակոյթի եւ պատմութեան» գիտական պարբերականի հրատարակությունը: Համեմատաբար կարճ ժամանակամիջոցում (1933-1939թթ.) «Վէմ»-ը հասցրել էր լուրջ ներդրում ունենալ հայագիտության ասպարեզում, մանավանդ՝ Հայոց պատմության ու մշակույթի ուսումնասիրության գործում: Նրա խմբագիր, Հայաստանի առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը ահնդեսի շուրջն էր համախմբել Նիկողայոց Ադոնցին, Հակոբ Սիրունուն, Արտաշես Աբեղյանին եւ այլ ճանաչված հայագետների: