ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԸ – 2009-1 Հայոց բնապատմական միջավայրի պաշտպանության գիտական առաջադրանքը Էդուարդ Լ.Դանիելյան Հայոց ազգային աշխարհընկալման հիմքում Հայաստանն է՝ որպես մեկ ամբողջություն, եւ իր բնապատմական միջավայրը բնութագրող հայկական տեղանունները: Հայոց հայրենիքի Հայք-Հայաստան անվան արտմատն է՝ անվանադիր—նախնի Հայկ նահապետի մարմնավորմամբ հայ էթնիկ անունը՝ որպես իր բնօրրանում հայ ժողովրդի բնիկ-մշակութակերտ ծագումնաբանության վկայություն: