ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ – 2009-1 Ծննդյան 130 և մահվան՝ 90-ամյակի առիթով Արմեն Ս. Ասրյան Անհնար է պատկերացնել նոր ժամանակներում Հայոց անկախ պետկաանության վերականգնման փաստը, առանց վերհիշելու եւ արժեւորելու Արամ Մանուկյանի կյանքն ու գործը: Հայոց պատմության էջերում իբրեւ «Արամ Մանուկյան» հավերժացած ազգային եւ պետական գործիչը 1879 թ. մարտի 19-ին Լեռնային Ղարաբաղի Շուշի մայրաքաղաքում ծնված Սարգիս Հովհաննիսյանն է: