ՄԵԾԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ, Հովհաննես Թումանյան և Կոմիտաս – 2009-1 Սուսաննա Գ. Հովհաննիսյան Նոր ժամանակների հայ մշակույթի երկու խորհրդանիշերը դարձած մեծագույն արվեստագետների՝ Հովհաննես Թումանյանի ու Կոմիտասի տարեկից եւ բախտակից ընկերներ դառնալու փաստը արտացոլում էր 20-րդ դարում հայությանը բաժին ընկած ցավի ու տառապանքների մեծ խորհուրդը, որը նրանք խորապես ընկալեցին իրենց ողջ գիտակցական կյանքում եւ հանճարեղորեն արտացոլեցին սեփական ստեղծագործություններում: