ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԳԻՏԱՃՅՈՒՂ – 2019-3 Ձևավորման և զարգացման պատմությունը Սուրեն Ա. Մանուկյան Ցեղասպանագիտությունը ուսումնասիրում է ցեղասպանության և որոշ այլ զանգվածային սպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների դեպքերը միջառարկայական, կարելի է ասել նաև` բազմաառարկայական հետազոտությունների միջոցով, որովհետև նեղ ակադեմիական առումով սա նոր գիտաճյուղ է, որը գտնվում է միաժամանակ մի քանի գիտությունների հետաքրքրությունների տիրույթում: