ԼՂՀ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ՆՈՐ ՄԵԿՆԱԿԵՏ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ – 2019-3 Տարոն Վ. Հակոբյան (Ստեփանակերտ) Չնայած ԽՍՀՄ-ի գոյության 70-տարիների ընթացքում գործադրված բռնություններին ու հալածանքներինª արցախահայությունը երբեք չի դադարեցրել Մայր Հայաստանին միանալու իր համառ պայքարը։ Միութենական հանրապետության կարգավիճակ ունեցող Խորհրդային Հայաստանի և նրանից արհեստականորեն տարանջատված ու Ադրբեջանին բռնակցված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մերձեցման ու վերամիավորման քաղաքական ձգտումները Միացյալ Հայաստանի համար պայքարի յուրօրինակ դրսևորումն էին՝ ԽՍՀՄ բռնատիրական վարչակարգի պայմաններում։