ԼԵԶՎԻ ՄՏԱՇԱՀԱՐԿԱՅԻՆ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 301-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ – 2020-1 Սեդա Ք. Գասպարյան Ակնհայտ է, որ ցանկացած տեղեկություն, այդ թվում՝ իրավագիտական, գրանցվում, փոխանցվում և հասցեատիրոջ կողմից ընդունվում է լեզվի միջոցով, իսկ այն հանգամանքը, որ իրավունքի լեզուն ներկայումս հայտնվել է արտալեզվական տարբեր գործոնների ազդեցության ներքո, առավել կարևոր է դարձնում այդ լեզվի դերը հատկապես միջազգային հաղորդակցական դաշտում: Հետևաբար լեզուն է, որ հուսալի գործիք է իրավագիտական հաղորդակցության իրականացման ոլորտում: