ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ – 2020-3 Բեռլինից մինչև Սևր Սամվել Ա. Պողոսյան Ուսումնասիրության նպատակն է վեր հանել, լուսաբանել և հասարակության ուշադրությանն արժանացնել Արևմտյան Հայաստանում հայկական ապագա ինքնավար կամ անկախ պետության տարածքային-աշխարհագրական ընդգրկման վերաբերյալ միջազգային դիվանագիտության պատկերացումների հոլովույթը Հայկական հարցի ձևավորումից մինչև Սևրի պայմանագրի ստորագրումն ընկած շուրջ 40-ամյա ժամանակահատվածում։