ԹՈՎՄԱՍ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆԻ ԱՆՏԻՊ ՀՈՒՇԵՐԸ – 2021-2

Ռազմական գործողությունները Կովկասյան ճակատում 1914 թ. հուլիսից մինչև 1916 թ. ապրիլի 26-ը
Տետր 10։ 1916 թ. փետրվարի 4-ից մինչև մարտի 14-ը

Ռուբեն Օ. Սահակյան

Թ. Նազարբեկյանի հուշերի այս տետրում ներկայացված ռազմական գործողությունների պատմության առավել կարևոր հատվածը Բիթլիսի (Բաղեշի) փետրվարի 18-ի լույս 19-ի (մարտի 2-3) գիշերային գրոհի նկարագրությունն է:

Դեռևս «Վէմ»-ի 2020 թ. թիվ 4-ում հրատարակված՝ Թովմաս Նազարբեկյանի հուշերի 9-րդ տետրում թռուցիկ անդրադարձ կար Բիթլիսի ազատագրման ռազմագործողությանը։ Սակայն ինչպես Էրզրումի ու Մուշի գործողությունների պարագայում, այս անգամ ևս իրադարձությունների ամբողջական պատկերը վերականգնելու համար Թ. Նազարբեկյանը իր հուշերի 10-րդ տետրում ավելի հանգամանորեն է անդրադարձել մեկ անգամ արդեն նկարագրված իրադարձություններին։