ՀՅԴ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 1922 Թ. ՆԱՄԱԿՆԵՐԸ – 2021-2 ՀՅԴ Արտասահմանի Պատասխանատու մարմնին Խաչատուր Ռ. Ստեփանյան «Վէմ»-ի 2021 թվականի առաջին համարում ընթերցողին էինք ներկայացրել ՀՅԴ Վրաստանի կենտրոնական կոմիտեի 1921 թ. նամակները ՀՅԴ Արտասահմանի Պատասխանատու մարմնին, իսկ սույնով հրատարակում ենք 1922 թվականի նամակները, որոնց բնօրինակները նույնպես պահվում են ՀՅԴ Կենտրոնական արխիվում (ԱՄՆ, Մասաչուսեթս, Ուոթերթաուն):