ԿԵՂԻԻ ՍԲ ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆՔԻ 1475 Թ. ԿՈՆԴԱԿԸ – 2021-3

Որպես Հայաստանի պատմական աշխարհագրության սկզբնաղբյուր 

Գեղամ Մ. Բադալյան
Տարիներ առաջ ամերիկահայ բազմավաստակ գիտնական Ավետիս Սանջյանը «Revue des ètudes Armèniennes» հանդեսի էջերում1 հրատարակեց պատմական Ծոփքի Խորձյան (Խորձեն, Խորձիւն) գավառի հռչակավոր Խլբաշի Սուրբ Կարապետ վանքի 1475 թ. թեմական կոնդակը, որը ստորագրված և կնքված է Ամենայն հայոց կաթողիկոս Արիստակես Բ-ի անունից: Այն պահվում է ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանական ավանի (campus of the University of California, UCLA) գիտահետազոտական գրադարանի Մերձավոր Արևելքի ֆոնդում, որտեղ հավաքված են դեռ 1968 թ. սպահանցի հայտնի բարերար, դոկտոր Կարո Օվեն Մինասյանի կողմից նվիրաբերված տարբեր լեզուներով հազարավոր տպագիր գրքեր, ձեռագիր մատյաններ և արխիվային վավերագրեր: