ՄԵՐ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ – 2022-1

Եվ հաստատությունների երկարակեցության հիմնախնդրի շուրջ

Նաիրա Ժ. Մկրտչյան
Մի առիթով ֆրանսիացի փիլիսոփա Ա. Բադյուն նկատել է, որ «… ի- րադարձությունը …. ստիպում է մեզ կեցության նոր եղանակ ընտրել»: Սակայն, կեցության նոր եղանակ ընտրելու անհրաժեշտությունից ու այն կյանքի կոչելուց զատ, նույն իրադարձությունը պիտի որ քողազերծի իրողություններ, հանգամանքներ, կողմեր, որոնք մինչ այդ տեսանելի չէին կամ գուցե չկային էլ2: Եվ դրանք կարծես պակաս ազդեցիկ չեն կեցության նոր եղանակ ընտրելիս: Այլ հարց է՝ իրադարձության մասնակիցներըականատեսները, ապրողներն ու վերապրողները պատրա՞ստ են արդյոք ոչ միայն բացահայտելու այդ իրողությունները, հանգամանքները կամ կողմերը, այլև հաշվի նստելու դրանց հետ ու համարժեք քայլեր ձեռնարկելու: