ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ 1920-1922 ԹԹ. «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ – 2022-4

ԽՍՀՄ կազմավորման 100-ամյակի առթիվ

Արարատ Մ. Հակոբյան

2022 թ. դեկտեմբերի 30-ին լրանում է ԽՍՀՄ կազմավորման
100-ամյակը, որն այդ իրադարձությանը մինչ օրս տրված տարբեր և
հաճախ իրարամերժ գնահատականների ու արժևորումների ամփոփման պահն է: Այս համատեքստում կարևոր է հանգուցալուծել
մեզանում շարունակվող բանավեճը Հայաստանի անկախության
կորստյան ժամկետների շուրջ։ Խորհրդային և անգամ հետխորհրդային հայ պատմագրության մեջ պահպանվում է այն համոզումը, որ
Հայաստանի առաջին հանրապետության անկումից հետո՝ մինչև 1922
թ. դեկտեմբերի 30-ին ԽՍՀՄ կազմի մեջ մտնելը, Հայաստանն անկախ երկիր է եղել։