ՐԱՖՖԻՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ – 2022-4

Աշոտ Ն. Հայրունի

19-րդ դարի լուսավորական շարժման «Վերադարձ դեպի ժողովրդական արժեքները» նշանաբանը հայ իրականության մեջ առավել հրամայաբար էր հնչում՝ թելադրված ազգային-քաղաքական անմխիթար կացությամբ: Օտար կեղեքիչների՝ ազգային խտրականությամբ օրինականացված կամայականություններով, ֆիզիկական
բնաջնջման սպառնալիքով և նոր տնտեսական հարաբերություններով ներդրված օտարամուտ բարքերով բնորոշվող ժամանակաշրջանում ազգային ինքնաճանաչման խնդիրը հայ առաջավոր մտքի ոգորումների առանցքն էր: «Ով որ իր անցյալը չի մոռանում, ներկայի մասին նա կարող է հոգալ»,- հայտարարում էր «Կայծերի» հերոսը: