Հունարեն բնագրի համեմատությամբ
Սարգիս Ռ. Ավետյան
Այժմ լայնորեն ընդունված տեսակետի համաձայն՝ հին հայերենն ունեցել է բայական երեք եղանակ՝ սահմանական, հրամայական և ստորադասական։ Սրանցից սահմանականի և հրամայականի եղանակային կարգավիճակը որևէ առարկություն չի հարուցում։
Մինչդեռ ստորադասականի վերաբերյալ հայերենագիտության մեջ
մինչ օրս միասնականություն չկա։